Անաստասիա Վոլոչկովան ակնարկել է «Արի ամուսնանանք» նախագծի մասնակցի հետ սպասվող հարսանիքի մասին
Բալետի ռուս արտիստ Անաստասիա Վոլոչկովան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ակնարկել, որ շուտով կամուսնանա նոր սիրելիի՝ Սերգեյի հետ։ Սերգեյը, որը հասարակական բաղնիք է ղեկավարում Մերձմոսկվայում, Անաստասիա Վոլոչկովայի կյանքում հայտնվել է «Արի ամուսնանանք» շոուին նրա մասնակցությունից հետո։ Բալետի արտիստը նախագծին մասնակցել է հրավիրված հյուրի կարգավիճակում, սակայն փեսացուն նրան այնքան է դուրս եկել, որ նրան խլել է հարսնացուից։
«Իսկ ինչո՞ւ ոչ։ Ես ընտանիք եմ ուզում։ Ոչ մի անգամ ամուսնացած չեմ եղել։ Իսկ երեխաներ այլեւս չեմ ուզում ունենալ։ Ծիծաղելի կլինի 50 տարեկանից հետո նորածնի լույս աշխարհ բերել։ Միայն թե Սերյոժան ասել է, որ աղջիկ է ուզում ունենալ։ Կտեսնենք, առայժմ մենք այսպես մեզ լավ ենք զգում»,- Վոլոչկովայի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Բալետի արտիստը չի թաքցնում, որ երջանիկ է նոր հարաբերություններում։ Անաստասիան ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում սիրելիի հետ, իսկ մի քանի օր առաջ նրանք վերադարձել են Մալդիվներում համատեղ հանգստից։ Թռիչքի ընթացքում աստղը նոր սկանդալում է հայտնվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ