Իրականում Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը կարող էր ավելի առաջ գնալ. Վարդան Ոսկանյան
Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։
Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Խաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել թիմի համար. Բրայան Պրիսկե