Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Կիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտ Առանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ Էրդողան Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրել Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. ՔալիբաֆԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համարՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. ՌյուտեԹրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային ԼիբանանիցԶելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքներըԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայողՈստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրաԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և ԿապանումԵրկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները
Հայաստան

«Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե 1929, այլ 1975 թվականի քարտեզով». Ամատունի Վիրաբյան

Դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Կապան համայնքում լրագրողների հետ զրույցում համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը պետք է տեղի ունենա մինչև1929 թվականի քարտեզներով։

«1929 թվականին ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին, և հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկայումս ունենք։ Օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը․․․ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական տարածքներ են։

Հիմա մենք պետք է խուսափենք առհասարակ ասել՝ հայկական կամ ադրբեջանական տարածքներ են՝ ցանկացած քարտեզով, ինչո՞ւ, որովհետև քանի դեռ չեն իրականացրել դեմարկացիա և դելիմիտացիա, պարզ չէ՝ դա ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական է։ Նույնը վերաբերում է է Մ-2 և Մ-17-ին, նույնը՝ նաև այն տարածքներին, որոնք կոչվում են, այսպես կոչված, «ադրբեջանական»»,- ասել էր Գևորգ Փարսյանը։

168.am-ը Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային արխիվում պահպանվո՞ւմ են 1929 թվականի քարտեզները, և այդ քարտեզներով սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու դեպքում ի՞նչ պատկեր է ստացվելու Հայաստանի համար։

«Այո, Ազգային արխիվում պահպանվում է 1929 թվականի քարտեզը։ Ես կարծում եմ՝ սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենալու ոչ թե այդ քարտեզներով, այլ Խորհրդային Միության 1975 թվականի քարտեզով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն հատվածներում, որտեղ վերահսկողություն են իրականացնում ադրբեջանցիները։ Այդ քարտեզով Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը պատկանում էր Հայաստանին, մյուս հատվածը՝ Ադրբեջանին, և այդպես շարունակ ծայրից ծայր։ Սա նշանակում էր, որ այդ ճանապարհը ոչ միայն Ադրբեջանի ինքնիշխանության տակ էր, այլև Հայաստանի։ Այդ ճանապարհի խնդիրը պետք է լուծվի, իսկ 1929 թվականի քարտեզով նման խնդիր չկա։ Այսօր ադրբեջանցիները գրավել են այդ ամբողջ ճանապարհը և այնտեղ դրել են մաքսակետ»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 1929 թվականին Կապանից հայկական 21 գյուղ անցել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին են անցել Մեղրու շրջանի Նուվալդին և ևս 2 գյուղ, ինչը խնդիր է առաջացնում։

«1975 թվականի քարտեզով մենք ոչ միայն չենք կարողանալու այդ 21 գյուղերը վերադարձնել, այլև Ադրբեջանին պետք է տանք Նուվալդին ու 2 գյուղ, որոնք, կարծեմ, այսօր չկան, որովհետև փոքր գյուղեր էին, բայց Նուվալդին կա ու այն բավականին մեծ գյուղ է։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են մեր իշխանությունները հենց այս քարտեզով գնացել սահմանազատման, ես պետական իշխանության մեջ չկամ, ուղղակի որպես պատմաբան՝ իմ կարծիքն եմ ասում։ «Ինչու»-ները շատ են, որոնց դժվար է պատասխանել»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։