Ինձ հստակ տեղեկություններ են հասնում, որ Մոնթեի դեմ Ֆեյքսբուքի արշավի հետևում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ
Ֆեյսբուքը ահաբեկիչ է համարում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, արգելափակում է Մոնթեի մասին գրառումներն ու նրա նկարները հրապարակող էջերը։
Սա մեկ կազմակերպության կողմից առնվազն անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի որ, կրկնում եմ, Մոնթեն ՀՀ ազգային հերոս է, պետական մակարդակով մեծ պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Ըստ Ֆեյսբուքի տրամաբանության' եթե Մոնթեն ահաբեկիչ է, ապա ՀՀ-ն ահաբեկչական պետություն է։
Ինձ հստակ տեղեկություններ են հասնում, որ Մոնթեի դեմ Ֆեյքսբուքի արշավի հետևում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ։
Հիմա դիմում եմ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ԱԳՆ-ին, ԿԳՄՍ-ին։ Ինչո՞ւ պետական գերատեսչությունները որևէ հակադարձ քայլ չեն անում Ֆեյսբուքում Մոնթեի վերաբերյալ կեղծիքների դեմ պայքարելու համար։ Եթե ՀՀ կառավարությունը պետական մակարդակով ընդամենը մեկ նամակ ուղարկի Ֆեյսբուքի ղեկավարությանը, ապա հարցը կլուծվի մեկ օրում. չէ՞ ժողովրդավարական ու արևմտյան արժեքներով ապրող Հայաստանում անհնար է ահաբեկչի հերոսացումը։ Թե՞ ամեն դեպքում Մոնթեի կերպարի դեմ պայքարում ներգրավված է ՀՀ կառավարությունը։
Դիմում եմ նաև հայաստանյան լրատվամիջոցներին և մշակույթի, հասարակական գործիչներին' ողողեք ձեր նամակներով, դիմումներով, հարցադրումներով նշածս նախարարությունները, պահանջեք գործել, պահանջեք հանել Մոնթեի վրա դրված պիտակումները։
Եթե ՀՀ կառավարությունը դրական քայլ արեց, ապա դա կլինի հօգուտ մեր պետության, եթե չարձագանքեց, ապա հերթական անգամ կհասկանանք, որ գործ ունենք դավաճան ավազակախմբի հետ։
Դիմենք հենց այսօրվանից։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ