Հիշողություն
• 1982 թ․ մայիսի 4-ն էր՝ աշխատանքային օրվա ավարտը։ Բոստոնյան Սոմերվիլ քաղաքի Նյուտոն փողոցի և Վեբստեր պողոտայի խաչմերուկում կանգնած էր 20-25 տարիքի մի երիտասարդ՝ կապույտ ժակետով և սև ակնոցով։ Մի ձեռքին՝ 9 մմ ավտոմատ ատրճանակ, մյուսին՝ .357 մագնում ատրճանակ։
• Օրեր շարունակ նույն ժամին և նույն վայրում արված հետախուզության շնորհիվ երիտասարդը գիտեր, որ Բոստոնում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Օրհան Գյունդուզը սոմերվիլյան իր խանութ-հյուպատոսարանից այդ ճանապարհով է գնում տուն։ Արձակված 9 կրակոցից մեկը դիպավ Օրհանի ճակատին, մյուս երկուսը՝ այտոսկրերին։ Պատվավոր դեսպանի լեշը 2 ժամ մնաց մեքենայի մոտ ընկած, իսկ երիտասարդը վազեց Նյուտոն փողոցի հրուշակեղենի խանութի ուղղությամբ և անհետացավ…
• Րոպեներ անց Յունայթեդ պրես ինթերնեյշնըլի վաշինգտոնյան գրասենյակ զանգ եկավ՝ «Մենք Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներն ենք։ Մենք հենց նոր ահաբեկել ենք Բոստոնում թուրք դեսպանին։ Կրկնում եմ՝ մենք Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներն ենք։ Սա՛ է մեր գործելաոճը»։
#չկա_սկիզբ_և_ավարտ_այս_հավերժ_պայքարին #ՀՑԱՄ #JCAG


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ