ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող ազդեցություն չթողել Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան
Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ են նախապատրաստել, որն ուրվագծում է երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։
ՌԴ-ի ու Չինաստանի՝ ռազմական համագործակցության այս նոր մակարդակի շուրջ պայմանավորվածության գնալն առաջին հերթին պայմանավորված է արևմուտք-ՌԴ, արևմուտք-Չինաստան դիմակայության այս ժամանակաշրջանով, ինչը Եվրասիական տարածաշրջանում նոր անվտանգային սպառնալիքներ է առաջացնում։
Հարավային Կովկասը չի կարող անմասն մնալ աշխարհում և հատկապես ՌԴ-արևմուտք դիմակայությամբ պայմանավորված սպառնալիքներից, որովհետև բացի անվտանգային ավանդական ռիսկերից, կրկին ակտուալ է դառնում երրորդ երկրների կողմից պատերազմ հրահրելու և ՌԴ պատասխանատվության գոտում նոր ագրեսիայի հրահրելու հարցը։
ՌԴ-ն և Չինաստանը հատկապես ռազմական բնագավառում միմյանց հետ համագործակցության, փոխլրացման հսկայական պոտենցյալ ունեն։
Մի փոքր առաջ անցնելով նշեմ, որ ռազմաքաղաքական բալանսի ապահովման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից, ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա։
Նույնիսկ մեր նման փոքր երկրի պարագայում, Չինաստանն ունի միմյանց հետ համընկնող շահեր և առաջիկա տարիների համար ՀՀ ցանկացած իշխանության համար չինական ուղղության զարգացումը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ (ՌԴ) ձևաչափով պետք է լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից։
Հայաստանի այս իշխանությունն, իհարկե, լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է կամ բացառում է Չինաստանի հետ նկարագրածս մակարդակի հարաբերություններ ստեղծելը, սակայն սա էլ ժամանակի հարց է»,- գրել է Աբրահամյանը։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները