Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Կարծիք

«Փորձեմ կետ առ կետ ներկայացնել, թե ինչ է իրականում պատրաստվում անել Նիկոլը ու ինչ վտանգների առաջ ենք մենք կանգնելու»․ Վահե Հարությունյան

Արցախցի իրավաբան Վահե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բարև ՀԱՅ ԱԶԳ

‼Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է դելիմիտացիան ու ինչ վտանգներ է այն պարունակում մեզ համար խնդրում եմ կարդացեք ու հետևություն արեք։

‼Արդեն պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26–ին պատրաստվում է սահմանազատման հարցով կոնկրետ քայլերի գնա Սոչիում, վերջինս այդ մասին նշեց նաև իր ասուլիսի ժամանակ։ Հասկանալի է նաև, որ այն կբերի ոչ միայն ՀՀ նոր տարածքների կորստի՝ այդ թվում նաև անկլավների համատեքստում, այլև՝ կնշանակի Արցախի Հանրապետության պետականության ամբողջական ու հիմնովին ոչնչացնում ու Արցախն ամբողջապես հանձնումը թշնամուն՝ անկախ նրանից, թե ինչ անվանում կունենա այդ փաստաթուղթը, ինչից հետո Արցախից հրաժարվումն ու այն ամբողջական հանձնումը Ադրբեջանին պարզապես ժամանակի հարց կլինի։

Այս մասին ես նախկինում նույնպես անդրադարձել եմ, երբ դեռ միայն խոսվում էր այդ մասին, բայց ազգս զբաղված էր այլ մանր֊մունր խնդիրներով, ընտրություներով ու կենցաղային այլ հարցերով։

Այսօր էլ, երբ արդեն կանգնած ենք Արցախն ամբողջապես ու հիմնովին կորցնելու կոնկրետ վտանգների առաջ նույնպես կարծես համարյա ոչ ոքի պետքը չէ, կարծս Արցախն այլևս ոչ մեկին հետաքրքիր չէ։

Մտավախությունս էլ ավելի ահագնացավ, երբ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչման ու Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչման հարցերին հստակ ժխտական պատասխան չտվեց ու մոնիպուլացիաներով ու անհասկանալի ինչ–որ ձևակերպումներով շեղեց հարցը։

Ավելին՝ Փաշինյանը այն կապեց պատերազմի հետ՝ նշելով, որ «եթե մենք Ղարաբաղը հանձնող լինեինք պատերազմ չէր լինի» ու հավելել, որ պատերազմի առաջին օրը ասել է, թե կարող ենք կանգնեցնել պատերազմը՝ պայմանով, որ Ղարաբաղը ինչ–որ ինքնավար մարզի կարգավիճակով կլինի Ադրբեջանի կազմում։

Սա ոչ այլ ինչ է, քան հստակ մեսիջ միջազգային հանրությանը, որ պատերազմով Ադրբեջանը վերցրել է ամբողջ Արցախը ու համաձայնում է Ալիևի այն մտքերի հետ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը արդեն լուծել է պատերազմով ու այլևս Արցախի հարց գոյություն չունի և ֆիքսում է, որ ինչ հետագայում կկառարվի պարզապես պատերազմի արդյունքների արձանագրում կլինի։ Սա նաև օվերտոնյան պատուհան է մեր հանրության համար՝ այսինքն հանրային քննարկման ու դիսկուսի առարկա է դարձվում ամբողջ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հնարվորությունը՝ այսպես ասած Ադրբեջանի կազմում ինքնավարությունը։

Այդ մարդը անընդհատ ասում է, որ Հայաստանի սահմանններ սահմանազատումը Ղարաբաղի հարցի հետ որևէ կապ չունի ու պետք չէ վախենալ դեմարկացիայից ու դելիմիտացիայից, որ իբր դրանք տարբեր հարցեր են, բայց միևնույն ժամանակ ինքն ու իր կառավարությունը միտումնավոր թաքցնում է հանրությունից, թե ինչ է ընդհանրապես սահմանազատումը ու ինչ վտանգներ է պարունակում այն մեր կենսական շահերի համար։ Ինչի արդյունքում մեր հանրությունը այդպես էլ չհասկացավ, թե ինչ է սահմանազատումը և ընդհանրապես ինչ է պետական սահմանը։ Ինչպես նաև ու որոշ շրջանակներ՝ ընդ որում տարբեր ճամբարներից, շեղում են հասարակությանը իրական վտանգներից՝ առաջին պլան բերելով կեղծ օրակարգեր։

Հիմա փորձեմ կարճ ու կոնկրետ, կետ առ կետ ներկայացնել ձեզ ողջ խնդիրը, միգուցե լսող լինի ու մեր ժողովուրդը հասկանա, թե ինչ է իրականում պատրաստվում անել Նիկոլը ու ինչ վտանգների առաջ ենք մենք կանգնելու։

1️⃣ Ուրեմն այսպես՝ նախևառաջ հասկանանք, թե ինչ է ընդհանրապես պետական սահմանը իրավական տեսանկյունից։ Հակիրճ ու բոլորին հասկանալի լեզվով ասած ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ երկրի մակերևույթին ուղղահայաց անցնող այն գծերն են, որոնք որոշում են պետության տարածքի սահմանները, որից ներս տարածվում է տվյալ պետության իրավազորությանը՝
այսինքն՝ պետական ​​ինքնիշխանության գործողության տարածական սահմանները։

2️⃣ՊԵՏԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կամ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ միջազգային իրավունքում հակիրճ ձևակերպվում է հետևյալ կերպով. դա ԳԵՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ է երկրում՝ այսինքն ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ներքին գործերում և ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ արտաքին գործերում։

3️⃣Հիմա հասկանանք, թե ինչ է նշանակում ԳԵՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը։ Այն ունի չորս հիմնական հատկանիշներ՝ միասնականություն (կամ անբաժանելիություն), անսահմանափակություն, լիարժեքություն ու մշտականություն և անընդհատություն։ Այս չորսից անդրադառնանք եկուսին՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ու ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆԸ, մյուսներն ինքնին հասկանալի են։

4️⃣ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ բնութագրվում է հետևյալ կերպ՝ պետական իշխանությունն իր էությամբ միշտ միակն է և այն չի կարող թույլ տալ այլ իշխանության գոյությունը իր տարածքում գտնվող անձանց նկատմամբ։ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆԸ դա նշանակում է, որ տվյալ պետության սահմաններից ներս չի կարող լինել այլ իշխանություն, որը չի ենթարկվում գերագույն իշխանությանը։

5️⃣Իսկ հիմա ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ու ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ մասին։

Որպես կանոն պետական ​​սահմանը հաստատվում է հարևան պետությունների միջև պայմանագրերի հիման վրա՝ միջազգային իրավանորմերին համաձայն։
ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՆ կամ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ սովորաբար հանդիսանում է խաղաղության պայմանագրերերի կամ պետական ​​սահմանների հաստատման, փոփոխման վերաբերյալ հատուկ պայմանագրերի բաղկացուցիչ մասը:

Սահմանազատման ընթացքում պայմանագրի կողմերը, որպես կանոն, քարտեզի վրա՝ առանց երկրի մակերևույթի վրա աշխատանքներ կատարելու, կազմում են սահմանային գծի անցկացման նկարագրությունը։ Վերոնշված քարտեզը պայմանագրում կարող է լինել առանձին հոդվածի կամ հավելվածի տեսքով։ Սահմանները գծվում են աշխարհագրական քարտեզի վրա, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մասը։ Իսկ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՆ արդեն դելիմիտացիայի պայմանագրում նշված աշխատանքների իրականացումն է տեղում՝ երկրի մակերևույթի վրա։

‼Վերոնշվածից կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած պնդումները, որ որևէ պայմանագիր չի ստորագրվելով ու պարզապես դելիմիտացիա սկսելու մասին պայմանավորվածություններ կլինեն պարզապես սուտ է, քանի որ հասկանալի է, որ առանց պայմանագրի հնարավոր չէ սկսել դելիմիտացիա։ Ընդ որում այդ պայմանագիրը կարող է լինել Ալիևի կողմից բազմիցս նշված խաղաղության պայմանագիրը, քանի որ դելիմիտացիայի պայմանագիրը հաճախ խաղաղության պայմանագրի մաս է կազմում՝ նամանավանդ հակամարտող կողմերի դեպքում։

Դելիմիտացիան ու դեմարկացիան սովորական գործողություն չէ, կամ պարզապես սահմանների գծագրում չէ, կնչպես փորձում են մեզ հրամցնել ու մեզ համոզեն, այլև՝ իրավական մեխանիզմներ, որն ուղղակի կերպով փոխկապակցված է Արցախի հարցի, Արցախի պետականության, Արցախի ժողովուրդի կյանքի իրավունքի, անվտանգության, ապագայի հետ։ Սահմանների մասին ստորագրված կամ ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ, որտեղ կբացակայի և հատուկ չի շեշտադրվի արցախահայության արդեն իսկ իրագործված ինքնորոշման իրավունքի ճանաչումը ու պաշտպանությունը, ինքնին ուղղակի կերպով կնշանակի Արցախի լրիվությամբ հանձնում Ադրբեջանի իրավազորությանը (տեսեք վերևում շարադրված 4 կետերը)։

‼Այստեղ ուզում եմ իմ մոռացկոտ ու հիշողության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող ազգիս հիշեցնեմ ու ուշադրությունը հրավիրել նաև ՀՀ ԱԳՆ նախկին նախարար՝ Արա Այվազյանի հայտնի հայտարարությանը «հայ ժողովրդի շահերին հակասող» գործողությունների վերաբերյալ։ Եթե նկատել եք՝ Այվազյանի ԱԳՆ–ն այն ժամանակ շեշտում էր, որ սահմանազատումը պետք է կատարվի Արցախի հարցի համատեքստում, իսկ Փաշինյանը նշում էր, որ Արցախի հարցը կապված չէ սահմանազատման հետ և խոսում է միայն «Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող» պայմանագրից։

‼Սահմանների մասին փաստաթղթի ստորագրումը կհանդիսանա նաև Արցախի պետականության ոչնչացնում, քանի որ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի սահմանները, իսկ դելիմիտացիան ու դեմարկացիան ոչ այլ ինչ են, քան միմյանց սահմանների ճանաչում, ուստի այն կնշանակի նաև տվյալ սահմաններից ներս գտնվող տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության և իրավազորության ճանաչում (տես՝ կետ 1,2), իսկ պետական ինքնիշխանությունը չի կարող թույլ տալ իր տարածքում այլ իշխանության գոյությունը (տես՝ կետ 4), ուստի սահմանների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին նշելու, իրավական տեսանկյունից կնշանակի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պետականության փաստացի ոչնչացում և այդ տարածքների հանձնում Ադրբեջանի իրավազորությանը։

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, եթե Փաշինյանը ստորագրի սահմանազատման պայմանագիրը՝ առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի շետադրմամբ։

Նախևառաջ.

❗Հայաստանի Հանրապետությունը մեկընդմիշտ կզրկվի արցախահայության ճակատագրն որոշելու ցանկացած հնարավորությունից։

❗Հայաստանի Հանրապետությունը կզրկվի արցապահայությանը ցանկացած տեսակի օժանդակության՝ ռազմականից սկսած մինչև ֆինանսական,սոցիալական, տրամադրման հնարավորությունից։

❗ՀՀ քաղաքացիներն այլևս չեն կարող այցելել Արցախ։

❗Ամբողջովին կոչնչացվի Արցախի պետականությունը։

Այնուհետև.

❗Ադրբեջանը անարգել մուտք կգործի Ստեփանակերտ և Արցախի մնացած մյուս տարածքներ, քանի որ ՀՀ֊ն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի սահմանները, փաստացի ճանաչելու է նաև Ադրբեջանի իրավազորությունն ամբողջ Արցախի վրա (վերևում նշել էի ինչպես)։

❗Արցախի 150.000 ժողովուրդը կհայտնվի ադրբեջանական սուլթանի քմահաճույքների ներքո՝ լավագույն դեպքում կտեղահանվեն, իսկ վատագույնը՝ չեմ ուզում նույնիսկ մտածել։

Այս ամենին հավելենք նաև այն, որ նույն Նիկոլն ասում է, թե ինչ կապ ունի Արցախի հարցը ՀՀ սահմանների հետ, ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում Արցախի հարցի քաղաքական կարգավորմամբ՝ փաստացի հրաժարվելով ՀՀ կողմից արցախահայությանն որևէ երաշխիքներ տալուց, Արցախի հարցի քննարկումից Հայաստանին դուրս թողնելով և միաժամանակ գիտակցելով, որ այս ամենից հետո այլևս անհրաժեշտ չի լինի որևէ քաղաքական լուծում՝ այդինքն դա հենց այդ լուծումն է Ադրբեջանի օգտին։

Հարկ է նշել նաև, որ դրանով նաև խաղաղապահ կոնտինգենտի ներկայությանը հարցում որաշակի ռիսկեր կառաջանան, քանի որ նման պայմանագրի ստորագրումը և փաստացի Ադրբեջանի օգտին քաղաքական լուծում տալով Արցախի հարցին, ռուսների ներկայությունը Արցախում Ադրբեջանը կամ կհամարի ոչ անհրաժեշտ, կամ ռուսները պետք է արդեն Ալիևի հետ միայն գործ ունենալ և խաղաղապահների հարցը կլուծվի միայն Պուտին֊Ալիև համագործակցությամբ՝ դուրս թողնելով հայկական կողմին այդ գործընթացներից։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ։

✔Պետք է ամեն գնով չթույլատրել Փաշինյանին, որպեսզի ստորագրի սահմանազատման մասին որևէ փաստաթուղթ՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ներառման։

✔️Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության նախագահը պետք է կատարի պետության անվտանգության, ինքնիշխանության, պետականության, տարածքային ամբողջականության պաշտպանության իր սահմանադրական պարտականությունները և առնվազն ՀՀ գործող իշխանություններից պահանջի Փաշինյանից սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի հանրայնացում և այդ փաստաթղթում առկա վտանգների բացատրություն, քանի որ հակառակ դեպքում՝ այն ստորագրելու պարագայում, կնշանակի «հարյուր տոկոսով Արցախի պետականության ոչնչացում»։

✔Ամբողջ գիտակից հայ հանրությունը պետք պահանջ դնի, որպեսզի սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ հանրայնացվի։

✔Ստորագրվելու դեպքում պետք է պահանջվի, որպեսզի այն հաստատվի ԱԺ–ով ու հանրությունը պետք է ոտքի կանգնի ու բոլոր պատգամավորներից պահանջի, որպեսզի դեմ քվեարկեն հակահայկական ցանկացած պայմանագրի ու ցանկացած սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի, որտեղ կբացակայի Արցախի ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին հիշատակումը»։