Իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները. Արսեն Բաբայան
Ես ավելի քան վստահ եմ, որ այս իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիան և դեմարկացիան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրա համար ունեմ հետևյալ վերլուծությունը։
1) Հայաստանի Հանրապետությունն անկախությունից հետո տարածքների վերջնական ճշգրտումները չի կատարել։ Նույնիսկ բարեկամական Վրաստանի հետ ավարտված չէ այդ աշխատանքը։
2) Թշնամական Ադրբեջանը ոստիկանական և մաքսային հենակետեր է տեղադրել ՀՀ այն ճանապարհներին, որոնք 30 տարի եղել են ՀՀ տիրապետության ներքո։
3) Այդ հենակետերի գտնվելու վայրերի մասին ՀՀ իշխանությունը հայտնել է, որ դրանք ՀՀ տարածքներում չեն։ Նույնիսկ կառավարության ղեկավարի կողմից հնչեցվել է դրանց ադրբեջանական անվանումները։
4) Վերջին ասուլիսի ընթացքում կառավարության ղեկավարը նշել է, թե քարտեզները պետք է ունենան իրավական հիմքեր։ Հակառակ դեպքում դրանք ընդամենտ նկարներ են։
5) Բազմաթիվ մասնագետներ վիճարկում են կառավարության պնդումը, որ, օրինակ՝ Ճակատենի հատվածում տեղադրված մաքսակետը Ադրբեջանի տարածքում է, դրա համար բերում են բազմաթիվ համոզիչ հիմքեր։ Այս վիճարկման առնչությամբ կառավարությունը լռում է։
6) Վարչապետի պաշտոնն զբաղեցնողը վերջին ասուլիսում պնդել է, թե իրենք ՀՀ տարածքը գիտեն միլիմետրի ճշգրտությամբ։
Վերոգրյալ 6-ը կետերի համակցված վերլուծությունը վկայում է, որ իշխանությունը փաստացի կատարել է դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները, իսկ սպասվող հանձնաժողովի գործառույթը լինելու է այդ փաստացի գծվածին իրավական ուժ տալը։
Հերթական անգամ, ազգի թիկունքում և ազգից գաղտնի՝ հակահայկական որոշումն են ընդունել։ Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա