Կամ միասնական կփշրենք այս շղթան, կամ կխեղդվենք նրա ճիրաններում...
Վաղը խրամատները փորելու ենք Արտաշատի, Վեդիի, Մասիսի ու Արարատի մատույցներում, և դրա պատճառը առանձին ֊ առանձին, բաժան ֊ բաժան, սևերի ու սպիտակների վերածված մեր այս վիճակն է։ Եվ այդ վաղը շատ հեռու չէ. պետք է կանգնեցնենք այս արհավիրքը։
Կա մեկ ելք ու մեկ օրակարգ, դա Նիկոլի հեռացումն է։ Մնացած բոլոր օրակարգերը մեզ շեղում ու դանդաղեցնում են։
Նրա իշխանության մնալը ժամ առ ժամ մոտեցնում է մեր կործանումը։
Թուրքական շղթան նիկոլի հետ ձեռք ձեռքի տված արդեն շնչահեղձ է անում մեր պետականությունը։ Չխեղդվելու համար պետք է նախ կարողանալ ձևավորել դիմադրություն, այնուհետև անցնել կազմակերպված հակահարձակման։
Անկազմակերպ ու հախուռն ցանկացած գործողություն նվեր է լինելու օսմնահպատակ սողունին։
Ովքեր որ պատրաստ են և նպատակ ունեն հակահարձակմամբ փշրել մեզ խեղդող այս շղթաները, ուրեմն տեղերում համախմբվում ենք, գտնում ենք մեզ համախոհներ, ներկայացնում մեր առաջարկները, քննարկում, հնարավորության դեպքում՝ գործադրում։
Ցանկացած առաջարկ համապատասխան թվով մարդկանց առկայության պարագայում դարձնում ենք գործողություն։
Յուրաքանչյուրս մեր բաժին հեղափոխությունը սկսում ենք մեր բնակավայրից։
Կամ միասնական կփշրենք այս շղթան, կամ կխեղդվենք նրա ճիրաններում...
Մեր պայքարի կենտրոնն ու շտաբը Արարատի մարզում Արտաշատ քաղաքի Մխչյան 108 հասցեում գործող գրասենյակն է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ