Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում որևէ ձևով չի կարող բավարար համարվել. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գրությամբ դիմել էի պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։
ՊՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, որ ԳՇ-ում շարունակվում է պատերազմի հետ կապված համապարփակ վերլուծության աշխատանքները։
Չնայած ՊՆ գրությամբ նշվում է, որ վերլուծության աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն ի զարմանս ինձ, հաջորդ նախադասությամբ նշվում է, որ այդ նույն չավարտված վերլուծության հիման վրա ՀՀ զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային խորքային բարեփոխումներ են իրականացվում։
Այս գրության, թերևս, ամենատարօրինակ հատվածը սակայն այն ձևակերպումն է, որ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը հրապարակման ենթակա չէ։
ԳՇ կամ ՊՆ կառուցվածքային փոփոխության ոչ հրապարակային լինելը կարող եմ ընկալել, բայց ԶՈՒ բարեփոխման ամբողջական գաղտնի լինելն անհասկանալի է։
Ճիշտ է՝ ՊՆ-ն ի տարբերություն ԳՇ անհասկանալի վարքով պետի, գրություններին արձագանքում է, սակայն բովանդակային առումով, ավելի շատ հարցադրումներ է առաջացնում, քան պատասխանում է իրեն ուղղվող հարցադրումներին։
Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում որևէ ձևով չի կարող բավարար համարվել, դեռ չեմ խոսում դրա բովանդակության մասին»։

















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...