Էսպես մի ամիս էլ կզբաղեցնեք էլեկտորատին
«Բարոյական հաղթանակի» յուրօրինակ դրսևորում կարող է հանդիսանալ ՀՀ տարածքում Նոր Շուշի և Նոր Հադրութ բնակավայրերի հիմնումը, որի համար փրկիչը մեծ հեռուստամարաթոն կհայտարարի, Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը անպայման կմասնակցեն իրենց ամսեկան 20$ փոխանցումներով, լացակումաց աչքերով հայ «մեծանուն» արվեստագետները էկրաններից կդիմեն «ազգ-ժողովուրդ» հիբրիդ զանգվածին, աղերսելով մասնակցել այդ ազգանվեր գործին, բոլոր իշխանությունների «պոռտման» բիզնեսմենները կփոխանցեն 10-15 միլիոն դրամ գումար, մի հերթական տխմար կխոստանա կառուցել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կրկնօրինակը, որի արշավին մի ուրիշ տխմար «Նոր Շուշի» վերնագրով երգ կգրի, որը սիրով կկատարեն բոլոր իշխանությունների պալատական երգիչները, մի հերթական Վարազդատ կգրի, որ փրկչի որդին գարեջուր վաճառելով արցունքը աչքերին խնդրում էր շատ թեյավճար թողնել հանուն Նոր Շուշիի կառուցման... ու այդպես շարունակ: Էսպես մի ամիս էլ կզբաղեցնեք էլեկտորատին:
Մի ամսից էլ նորից սկսեք քննարկել՝ արդյո՞ք Նիկոլն է Ամանորի ուղերձը կարդալու, թե՞ արդեն նոր մարդ ու հաստատ լիքը պարապ գերվստահելի դեմքի արտահայտությամբ կասի, որ ոչ, այ էս նոր տարվան ուրիշն է մեզ շնորհավորելու, քանզի Պուտինը, Բայդենը, Լավրովի քենին, Մակրոնի շունը, Էրդողանի փեսու գաստրիտը և այլ գեոքաղաքական իրադարձություններ դա են վկայում:
#ժիզն_պռեկռասնա
#պռեկռասնոյե_դալյոկը»։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...