Ինչո՞ւ ՊԲ-ն բացազատված չի եղել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արցախյան վերջին պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը, ցավոք, դեռևս ավելի հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Շատ երևույթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապված այլ զարգացումների լույսի ներքո ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարևոր հարցեր բարձրաձայնել՝ հուսալով, որ լրատվական և քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացահայտել դրանց պատասխանները։
Սկսենք, թերևս, ամենակարևորից։ 2020թ. սեպտեմբերի 27-ին ինչու՞ Պաշտպանության Բանակը ծավալված չէր։ Ինչու՞ է թշնամին հարձակվել գրեթե անպաշտպան Արցախի վրա, այն դեպքում, երբ հայկական կողմը հստակ գիտեր ադրբեջանական զինված ուժերի՝ պատերազմ սկսելու մտադրության և անգամ հարձակման ճիշտ օրը։
Անցած ամիսների ընթացքում ես այս հարցը շատ հրամանատարներից եմ փորձել ճշտել։ Տեղեկացնեմ, որ ըստ ստացված տվյալների, սեպտեմբերի 25-ի երեկոյան ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տեղեկացրել է կորպուսների հրամանատարներին ու ՊԲ-ին Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին։ Հայկական բանակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ծավալվել է և պատրաստվել մարտի, իսկ թշնամու հարձակման գլխավոր ուղղությունում՝ Արցախում՝ ոչ։ Ինչու՞։
Ավելին ասեմ, Մատաղիսի գունդը, օրինակ, հարձակման նախօրեին նշում էր իր հիմնադրման հերթական տարելիցը և, կոպիտ ասած, թքած ուներ իր դիմաց պատերազմի նախապատրաստվող թշնամու զորքի գործողությունների վրա։ Արցախի այլ հատվածներում, որտեղ հրամանատարները հասկանում էին, որ պատերազմն անխուսափելի է և որոշակի պատրաստություն էին տեսնում, ռազմաքաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ նրանց հանդիմանում էին «պանիկա տարածելու» մեջ։
Տարբեր մարդկանց հետ զրույցում Օնիկ Գասպարյանը վստահեցնում է, որ առաջինը նա հենց Ջալալ Հարությունյանին է տեղեկացրել Ադրբեջանի հարձակման մասին։ Վերջինս, ըստ իմ ստացված տեղեկությունների, հերքում է դա՝ ասելով, որ իրենց վստահեցրել են, թե պատերազմ չի լինելու»։
Հիմա խնդրանք լրատվական ու քաղաքական դաշտի բոլոր գործընկերներիս՝ օգնեք բացահայտենք եղելությունը։ Գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչու՞ ՊԲ-ն բացազատված չի եղել։ Ո՞վ է դրա հիմնական մեղավորը։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...