Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Կարծիք

Հայտնի ճշմարտություն է, որ քաղաքական ընտրությունը մարդու բարոյական նկարագրի հայելին է, մարդիկ ընտրում են նրան ում մեջ տեսնում են իրենց

Մինչ 2018 թվականը մի շարք երկրներում աղետալի հետևանքներով էր ավարտվել այն, ինչն այդ տարում կատարվում էր Հայաստանում։ Չկար մեկը, ով չէր լսել նմանատիպ իրադարձություններից հետո քաոսի մագիլներում արյունաքամ եղող այլ երկրների մասին․․․

Հրապարակում կանգնած Փաշինյանի թիմն իր չարաշունչ ներկայությամբ իր թիկունքում պատկերել էր առանց Արցախ արյունոտ քարտեզ, նորանոր գերեզմանների ծանրությունից ու ցավից տնքացող Եռաբլուր, հազարավոր սևազգեստ մայրեր, նվաստության, անճարության ու ստրկության մեջ շղթայված հայրենակիցներ, արցունքից խեղդվող կանայք ու հայրիկ կանչելուց անպատասխան մնացող բազմաթիվ երեխաներ։
Այդ պատկերը տեսանելի էր Փաշինյանի էությանը, նրա թիմակիցների աշխարհայացքին ծանոթներիս համար․․․
Մնացածի շրջանում, ի վերջո չկար մեկը, ով չէր լսել նմանատիպ իրադարձություններից հետո քաոսի մագիլներում արյունաքամ եղող այլ երկրների մասին․․․
Ինչու էին մարդիկ պատասխանատվության կուրություն ցուցաբերելով՝ համակրում աղետաբեր խաբեբաներին․․․
Չէ՞ որ այդ օրերին իր հոդվածում Արցախի վերաբերյալ առկա մտքերի բացակայության մասին ԱԺ ամբիոնից Փաշինյանի հայտարարած սուտը շատ արագ բացահայտվեց։ Չէ՞ որ հերոսի կեղծ պապիկի օգտագործումն իրենց էության բոլոր ստոր կողմերի խտացումն էր․ նրանք ապագայում թքած էին ունենալու հանուն հայրենիքի հերոսացողների անվան, պատվի ու կյանքի վրա․․․Արցախի հերոսի անունը նենգ նպատակների համար օգտագործելով նրանք անարգում էին Արցախի համար զոհվածների հիշատակը, հետևաբար ընդգծում էին իրենց համար Արցախի անկարևորությունը․․․
Չէ՞ որ նրանց երթերի առաջին շարքերում քայլում էին նրանք, ովքեր ապազգային գաղափարներով ներծծված կազմակերպությունների անդամներ էին, արդարության կեղծ մարտիկներ, ովքեր պարտված պատերազմից հետո նույն էնտուզիազմով հանուն արդարության հաստատման չէին պահանջելու մեղավորների պատիժը․․․
Չէ՞ որ երթերի առջևում քայլում էին լգբտ համայնքի պաշտպաններն ու անդամները․․․
Չէ՞ որ Փաշինյանը ազգային գաղափարախոսությունը մերժողների համախոհն էր, մի բանսարկու, ծախվող ու անբարո լրագրող․․․
Չէ՞ որ նա նաև բարոյականության տեսակետից տգետ մարդու արատներից մեկի՝ գռեհկության, մարմնացում էր․․․Ողջ մարդկանց թաղման փողոցային արարողություն կազմակերպող բարոյազուրկ արարած․․․
Փաշինյանի ետևից քայլողների մեջ կային մարդիկ ում արարքը թեև դատապարտելի է երևում, բայց ունեին ազնիվ մղումներ․․․Ծայրաստիճան միամիտ էին, հարբել էին իրենց երկրի բարի բախտի հավատով։ Նրանց առաջնորդող ուժը ավելի զարգացած երկիր ունենալն էր․․․
Երեք տարի անց վերջիններիս մեծամասնությունը Փաշինյանի հանդեպ հակակրանքով է լցված․․․Մնացածին ճիշտն ընկալելի դարձնելու համար պետք է շարունակել համառ աշխատանք տանել․․․
Հայտնի ճշմարտություն է նաև, որ քաղաքական ընտրությունը մարդու բարոյական նկարագրի հայելին է, մարդիկ ընտրում են նրան ում մեջ տեսնում են իրենց․․․
Նմանները բավականին շատ են մեր հասարակությունում։ Մի՞թե առօրյա կյանքում էլ այդ մարդիկ մեկին վարկաբեկելու հարցում ունեն կեղծիքից չժանգոտվող ոսկյա սանձեր․․․Հայհոյում են առանց ճանաչելու, անվանարկում առանց գիտակցելու․․․ Ստախոս դիմացինի հետ կարճատև ու անորակ միություն ձևավորելու, կեղծ բարեկամների բանակը համալրելու համար պատրաստ են կրկնել դիմացինի սուտը․․․Անպատասխանատվության հրավառություն, որն արտահայտվում է նրանց կյանքի գրեթե բոլոր ծալքերում․․․Գռեհկության, տգիտության, խաբեբայության դրոշակակիրներ են, ովքեր իրենց հիմար քայլերով Եռաբլուրում կազմավորեցին նոր շիրիմներ հսկող դրոշների բանակ․․․
Փաշինյանին երկրի ղեկավարի դերում տեսնելով վերջիններս ընդգծում են իրենց տեսակի «առավելությունը, գերիշխանությունը» մյուսների հանդեպ․․․
Կային նաև այնպիսինները, որոնց առաջնորդող ուժը նախանձն էր մեկ այլ հայի իշխանության հանդեպ․․․Այդ չարաբաստիկ նախանձը՝ հայերիս բնավորության ամենասարսափելի գծերից մեկը․․․
Նրանց մղիչ ուժը նախանձն էր, որովհետև հակառակ դեպքում հետագայում չէին վերընտրի իրենց կյանքն ավելի վատթարացնողին․․․
«Նախկինների» հանդեպ վերջիններիս նախանձի կապանքներն այնքան ամուր ու զորեղ են, որ չեն հասցրել դրանից ազատվելով նորերին նախանձել․․․
Նժդեհը մի այսպիսի միտք ունի․ «Եթե հայկական նախանձի չափ զորավոր լիներ հայ մարդու թրքատեցությունը` տարբեր պիտի լիներ հայության և Հայաստանի ճակատագիրը: Երբ նախանձում է հայը` նա նախանձելիի մահն է ցանկանում»։
Դագաղների առատությունն ու թաղման արհեստական արարողություններին մարդկանց խանդավառ մասնակցությունը պատահական չէին․․․
Փաստորեն նախանձելիի մահը ցանկանալով, նրանք հետագայում աչք էին փակելու նաև իրենց Հայրենիքի այս մի փոքր մասի մահվան վրա․․․Հազարավոր հայորդիների մահվան վրա․․․
Վտահ եմ գալու են ժամանակներ, երբ Հայաստանում կգերակշռեն հոգեփոխված հայերը, երբ սուտը չի լինի հեղինակության աղբյուր, բարեկրթությունը խեղճություն ու թուլություն, երբ հայերիս արդեն կբնութագրենք հայի նախանձի վերաբերյալ Նժդեհի մեկ այլ, լավատեսական մտքով․ «Հայ հոգում տեղ չունի արտաքին նախանձը: Վաղուց է, ինչ հայը նախանձողին - իր արքային - Արտավազդին շղթայի զարկած պահում է վիհերում: Նախանձում է չարը, նաև` հոգեպես տկարը: Հայը խորշում է թե՛ մեկից, թե՛ մյուսից»։