Ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը․ ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել «գորշ գայլի» պիղծ մռութը»
Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքը էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է՝ այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը ցամաքով միացնելու տենչ։
Իրականում սակայն, բացի գաղափարախոսական բաղադրիչից, այստեղ գործ ունենք խիստ հավակնոտ աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումների հետ, որոնց նպատակը կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածքներ Թուրքիայի ելքի ապահովումն է։
Դրա հաջողության պարագայում նոր և չափազանց հարուստ մարդկային, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների ներարկման հետևանքով քեմալական ազգայնական ծրագրի արգասիք Թուրքիան իրական կերպով կկարողանա հավակնել վերազգային համաթյուրքական գերտերության կարգավիճակի՝ մեծապետական Թուրանի։
Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու ադրբեջանաթուրքական պատրանքն այս փուլում թաղված է նաև իրանական ակտիվ գործողությունների և արդյունավետ ճնշման արդյունքում։
Սակայն առայժմ փակված է լոկ ուժային ուղին, ուստի ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը, որին ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել տարբեր տեղերից դուրս սպրդող «գորշ գայլի» պիղծ մռութը։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...