Հիմա հարց ոստիկանապետին
Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։
Միաժամանակ նշել էի, որ գրությանս ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնեն նաև ինձ։
Գրությունիցս 23 օր է անցել՝ ոչ միայն խախտվել է պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլ ինձ դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին՝ պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։
Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։
Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկաններ ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով»։

















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...