Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետ Հաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը ԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի Պեսկով Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ) Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա Արգենտինային Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական

Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Կարծիք

Փրկության ճանապարհի մասին

Հայաստանի ու հայության համար վճռորոշ ու պատմական օրեր են։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, վստահ մտնելու է պատմության դասագրքեր։ Եթե մեզ հաջողվի դուրս գալ այս անկման վիճակից, ապա այս ամենի մասին կկարդանք հենց հայոց պատմության գրքերում, հակառակ դեպքում՝ միայն օտարների գրքերը կլինեն, քանի որ չի լինի էլ հայոց պատմություն գրող և ընթերցող հայ։
Ինձ հաճախ են հարցնում՝ «լավ, ելքը ո՞րն է»։
Պատասխանը շատ հստակ է. առանց նոր ազգային վերնախավի ու առաջամարտիկների հնարավոր չի լինելու դիմակայել մեր օրերի մարտահրավերներին՝ անվտանգայինից մինչև ինքնության պահպանում։ Այդ վերնախավը չի կարող ծնվել օդից, դրա համար կամք, ջանք ու եռանդ է պետք, ռեսուրս ու ժամանակ։
Բոլոր հայկական ինստիտուտները՝ առաքելական եկեղեցուց մինչև հայկական սփյուռքյան կազմակերպություններ, ինչպես նաև արդեն «ծերացած» ազգային վերնախավի ներկայացուցիչները պետք է լծվեն մեկ նպատակի. արագորեն կրթել, պատրաստել, աճեցնել ու մոբիլիզացնել նոր ազգային վերնախավ, որ հնարավորինս արագ կստանձնի Հայաստանի պահպանման պատասխանատվությունը և կդիմագրավի առկա մարտահրավերներին։
Պետք է, սակայն, նշել, որ որքան էլ արագ անենք այս գործընթացը, միևնույն է՝ սրա համար ժամանակ է պետք, համբերություն և հաստատակամություն։ Դատելով իմ ու ընկերներիս հանրային գործունեության փորձից թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում կան միայն եզակի անձինք ու հաստատություններ, որոնք ոչ միայն հասկանում են սա, այլև պատրաստ են երկարաժամկետ ներդրում անել այս գործում։ Հենց այդպիսի մարդկանց սակավությունն է պատճառը, որ չկա ո՛չ փրկություն, ո՛չ էլ փրկության հեռանկար, այլ միայն անարդյունք բողոք ֆեյսբուքներում, ավարտվող պետականություն և ազգ։
Կրկնվեմ, այլ փրկություն չկա։ Նույնիսկ այս իշխանությունների հեռացումը դեռ փրկության երաշխիք չէ։ Դրանից հետո եկող մարտահրավերները հաղթահարելու համար պետք են անհավանական կարող մարդիկ, որոնք կվերցնեն պատասխանատվություն՝ հասկանալով իրական խնդիրները։
Ես ու իմ ընկերները, մեր համախոհները եղած բոլոր ջանքերն ուղղելու ենք հենց այդ առաջամարտիկների պատրաստմանը՝ կոմպետենտ, գիտակ, նվիրված ազգին ու պետության գաղափարին, ժամանակակից ու կարող։ Սա բարդ է, երկար, բայց միակ արդյունավետ միջոցը։ Առավել բարդ է, երբ անում ենք ոչ ձևական։
Այդ ուղղությամբ այս պահին մեր ամենալուրջ քայլը «Հայկական համալսարան» ծրագիրն է, որը սկսել ենք օրերս։ Արդեն ստացել ենք շուրջ 100 դիմում՝ պայծառ երիտասարդներից։ Առաջիկա չորս ամիսներին ամենօրյա ռեժիմում մեր ուժերի ու ռեսուրսների ներածին չափով փոխանցելու ենք նրանց անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ հուսալով, որ նրանցից առավել նախաձեռնողները այդ գիտելիքը կդարձնեն իրական գործ՝ ի հեճուկս կեղծ փրկիչների ու հերոսների։
«Հայկական համալսարանին» դիմելու վերջնաժամկետը լրանում է այս կեսգիշեր։ Եթե ուզում եք մասնակցել, ապա կարող եք դիմել uni.armenianproject.com կայքում, եթե ցանկություն ունեք աջակցելու ծրագրին, ապա կապվեք մեզ հետ կամ նայեք այս էջը՝ http://armenianproject.com/support/ :
Հ.գ. Նկարում Կարս քաղաքի շրջակայքում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի ավերակն է, որը կառուցել են Բագրատունիները, սակայն 100 տարի առաջ մոտավորապես այսօրվա սցենարով նվիրվեց թշնամուն և դարձավ քարակտոր։ Այսօր մեր պետության ու ազգի վիճակը կարելի է մոտավորապես այս ավերակով նկարագրել։
Որպեսզի Երևանն ու Կապանը Կարս չդառնան, պետք է անցնել վերևի ճամփով։
#հավերժականհայաստան #հայկականնախագիծ #սարդարապատ2