Մեր տարածաշրջանը վերջին մեկ տարվա ընթացքում վերածվեց այստեղ իրենց քաղաքական, ռազմական, տնտեսական շահերը ունեցողների բախման կիզակետի
Մեր տարածաշրջանը վերջին մեկ տարվա ընթացքում վերածվեց այստեղ իրենց քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերը ունեցողների բախման կիզակետի: Դա հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ Հայաստանը քայքայեց իր արտաքին ռազմա-քաղաքական և դիվանագիտական դիմադրողական ստատուսը: Այսօր աշխարհում տարածք- զինտեխնիկա-զինված ուժեր-քաղաքական հակասություններ- բախվող շահերի խտության տեսանկյունից մեր տարածաշրջանը թերևս ամենամեծն է աշխարհում: Այս գերլարված տարածաշրջանային շահերի քաղաքական խտության կենտրոնում է հայտնվել Հայաստանը՝ իր բացարձակ ամուլ ռազմա-քաղաքական պատկերացումներով և գերվտանգավոր ավանտյուրիստական մոտեցումներով: Սա հղի է ռեգիոնալ խաղացողների կողմից Հայաստանի տարածաշրջանային շահերի հաշվառման և հարգման բացարձակ անտեսմամբ:
Ավելին՝ ներկայիս իշխանությունների կործանարար քաղաքական անմեղսունակությունն ու միջազգային հարաբերութուններում վտանգավոր ավանտյուրիստական վարքաբանությունն ու անգրագիտությունն այլևս հանգեցրել է մի իրավիճակի, որի պայմաններում հայկական շահը ոչ միայն չի պահպանվում նրանց կողմից, այլ անխնա զոհաբերվում է հանուն իշխանության պահպանման:
P.S. Սկսվեց քաղաքական պոպուլիզմով, այնուհետև քաղաքական իբր ռացիոնալիզմ խաղալով, շարունակվեց ավանտյուրիստական դավադրությամբ, որը հանգեցրեց քաղաքական ինֆանտիլիզմի:
Սա ոչ թե քննադատություն է, այլ քաղաքագիտական ախտորոշում:

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...