Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Կարծիք

Կենսաբան, ուսուցչուհի Արև Միքայելյանի բաց նամակը նախարարներին և ՄԻՊ-ին

--ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ Առողջապահության և ԿԳՄՍ նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ քաղաքացի՝ Արև Միքայելյանից

Այս օրերին արդիական է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված հարցը։ Պատվաստումն անգամ իմաստալից պետք է լինի։
​ ​ ​ ​Ես, որպես ՀՀ քաղաքացի և շահառու այս հարցում, ինչպես նաև այս հարցի շուրջ բազում մտախոհ քաղաքացիներ, մի շարք հարցեր ունենք պատկան մարմիններին ու մասնագետներին, որոնց պատասխանն այդպես էլ չենք ստանում։

​ ​ ​ Քանի որ իմ հարցերն առնչվում են մարդու իրավունքներին, իմ բաց նամակը ուղարկում եմ նաև մարդու իրավունքների պաշտպանին՝ հուսալով, որ Ձեր միջոցով պատկան կառույցները կպատասխանեն շատերին մտահոգող հետևյալ հարցերին, որոնք վերաբերում են ողջ ազգաբնակչության առողջությանն ու անվտանգությանը։

ՀԱՐՑ 1. Կատարվու՞մ են մեզ մոտ մինչ պատվաստվելը քաղաքացիների իմունային հետազոտություններ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշեք այն բժշկական կազմակերպությունների ցանկը, որտեղ կարող ենք պետության հաշվին կատարել նման հետազոտություններ։

Բանը նրանումն է, որ պետք է մինչև պատվաստվելը իմունային հետազոտություն անցկացվի։ Դա է պահանջը օրենքի։

ՀԱՐՑ 2. Արդյոք հակասահմանադրական չէ՞ պատվաստումը պարտադրելը, հատկապես այն պատվաստանյութերը, որոնք բավարար փորձարկում չեն անցել կենդանիների վրա ու փաստացի փորձարկումները շարունակվում են մարդկանց վրա՝ առանց իրենց համաձայնության։

Եթե քաղաքացին պատրաստ է ենթարկվել փորձարկման, ապա գործու՞մ է արդյոք նման օրենք մեր երկրում ու եթե կա նման օրենք, ապա ի՞նչ իրավունքներ ունի բժշկական փորձարկման ենթարկված քաղաքացին ու ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը նրա նկատմամբ։ Մասնագետներին խնդրում եմ հիմնավորել օրենքներով։ Արդյո՞ք Ձեր արարքը չի հակասում նյուրնբերգյան հռչակագրին, որը ընդունել է նաև մեր երկիրը։

ՀԱՐՑ 3. Արդյոք իմաստ ունի՞ վարակված-լավացածներին պատվաստել, թե՞ նրանք հակամարմիններ ունեն ու չեն վարակվի, կամ ինքստինքյան թեթև կտանեն կրկնավարակը։

Իսկ հնարավոր է հիվանդանան թեթև տանեն, բայց եթե կա սինթետիկ պատվաստանյութը՝ ցիտոկինային ռեակցիա առաջանա ու մարդը մահանա անաֆիլակտիկ շոկից։ Ո՞վ է նման հետազոտություն արել։ Կա՞ն օրենսդրական կարգավորումներ այս հարցերով, ու եթե մարդը թույլ է տալիս, որ իր վրա փորձարկումներ կատարեն՝ դրա համար պետությունը վճարումներ կատարու՞մ է ու վատ հետևանքների դեպքում ապահովագրվու՞մ է քաղաքացին։

ՀԱՐՑ 4. Մի՞թե կարելի է այսքան ցավ տեսած ժողովրդի վրա թույլատրել հիմա էլ պատվաստանյութերի արդյունավետությունը փորձարկել։ Դեռ հարց է, հետազոտություն կարվի՞ մեր երկրում, թե՞ միայն «պլանը» կկատարվի, որ գումար ստանան միջազգային կառույցներից։ Ո՞րն է այս հապճեպության իրական նպատակը։

ՀԱՐՑ 5. Արդյոք չե՞ք համարում կամավոր-պարտադրանք, երբ աշխատող քաղաքացուն երկընտրանքի առաջ եք դնում՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական ծախսերով ՊՇՌ թեստ հանձնել։ Կարո՞ղ եք ասել, թե այս պարտադրանքը ո՞ր օրենքներով եք իրագործում։ Արդյոք կա՞ նման օրենք։ Եթե կա, չի՞ հակասում Սահմանադրությանը։
​ ​Ինչու՞ միայն ՊՇՌ թեստ, եթե դեղատներում կան շատ ավելի մատչելի ռաբիտ թեստեր, որոնք մարդիկ կարող են գնել ու իրենց հիմնարկի բուժքրոջ կամ բժշկի ներկայությամբ թեստավորվել ու անցնել իրենց աշխատանքին և թեստ հանձնելու կետերում հերթեր չկանգնեն, ակամայից էլ վարակվեն։ Բացի այդ, ֆինանսապես էլ ընդունելի կլինի նման ցածր աշխատավարձների պայմաններում։ Խնդրում եմ հիմնավոր վերլուծեք այս առաջարկս, որ ավելորդ լարվածություն չառաջանա առանց այդ էլ նման ծանր պայմաններում գոյատևող երկրում։

ՀԱՐՑ 6. Ինչու՞ պահանջ կա պատվաստել բոլոր աշխատողներին, այդ թվում երիտասարդներին, ուսանողներին, ովքեր շատ հեշտ են տանում այս հիվանդությունը։ Պատվաստման հետևանքները դեռ պարզ չեն։ Արդյոք կա՞ն հետազոտություններ, թեկուզ կենդանիների վրա, թե պատվաստանյութերը ի՞նչ հետևանք են ունենում պատվաստվածների սերունդների վրա։ Արդյո՞ք մեր երիտասարդները հետո կկարողանան առողջ երեխաներ ունենալ։

Բացի այդ, չի՞ հակասում արդյոք պատվաստման կանոններին խրոնիկ հիվանդություններով մարդկանց փորձարարական պատվաստման ենթարկելը։ Եթե չեմ սխալվում, պատվաստումը ցուցված է առողջական խնդիրներ չունեցողներին և չի կարելի պատվաստել համաճարակի ժամանակ։

ՀԱՐՑ 7. Հնարավոր չէ՞, որ մասսայական պատվաստման ժամանակ տուժեն ալերգիկները, կամ շատերի մոտ տարիներ հետո նոր դրսևորվեն բարդությունները։ Արդյո՞ք մեր երկրում կան նման հետազոտական կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են դիմել ու բացահայտել իրենց հաշմանդամության պատճառները։ Արդյո՞ք նման դեպքերի համար կան մեր երկրում օրենսդրական կարգավորումներ։
Խնդրում եմ թվերով և գրաֆիկով ներկայացրեք կրկնավարակների դեպքերը և տոկոսային համեմատությունը։ Բավականին ժամանակ է անցել ու վստահ եմ, այդ տվյալներին տիրապետում եք։

ՀԱՐՑ 8. Ի՞նչ օրենքով է պարտադրվում կորոնավիրուսի դեմ պատվաստումը ՀՀ քաղքացիներին, եթե անգամ չեն ավարտվել բժշկական փորձաքննության պարտադիր բոլոր փուլերը։ Արդյոք քաղաքացիների վրա առանց իրենց գրավոր համաձայնության փորձարկումներ անցկացնելու իրավունք կա՞։ Եթե կա նման օրենք, խնդրում եմ ներկայացրեք։

Մենք բոլորս, ում առնչվում է այս խնդիրը ակնկալում ենք Ձեր համապարփակ վերլուծությունն ու իրատեսական պատասխանները՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի։ Լինել պաշտոնյա, նշանակում է ծանր բեռ վերցնել սեփական ուսերին և պատասխանատվություն կրել ողջ ժողովրդի համար։ Մաղթում եմ Ձեզ իմաստությամբ կառավարեք Ձեր ոլորտները, որ մենք առանց լուրջ ցնցումների հաղթահարենք նաև այս ճգնաժամը։

Կանխավ շնորհակալ եմ։ Բարին բոլորիս հետ։
ՀՀ քաղաքացի՝ Արև Հրանտի Միքայելյան