Դուք ավելի նողկալի եք, քան ձեզ պատվեր տվող, ձեր ստրկատեր-ղժղժանը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հնազանդեցնելու համար, քր․ գործեր հարուցվեցին, կալանավորվեցին, հարցաքննության ենթարկվեցին նրա սանիկները, հայրը, երեխաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հնազանդեցնելու համար քր․ գործ հարուցվեց նրա տիկնոջ նկատմամբ։
Պատգամավոր Աննա Մկրտչյանին լռեցնելու համար, քր․ գործ է հարուցվում նրա հոր նկատմամբ։
Պատկերացնում եք, չէ՞, թե ինչպես են տեղի ունենում այդ գործերի հարուցումները։
Ղժղժանը կանչում է իր գրպանային քննչական մարմինների ղեկավարներին ու ղժղժում․
-Արա՛, ձեզ ասում եմ գործ պտի գտնեք, հասկցա՞ք, արա՛։ Ի՞նչ․․․Էդ որ բոլ-բոլ փողը ստանում ես, լավ ա՞, չէ։ Դե դավայ, դավայ, էգուց արդեն իմանամ, թե չէ, գիդես․․․
Եվ ողորմելի իրավաբան կոչվող քննիչները «կպչում» են գործի։
Հետո թխված գործը հաստատում է ողորմելի դատախազությունը, իսկ հետո արդեն Ջհանգիրյանի ձեռամբ՝ դատարանը։
Դուք,այ քննիչ-դատախազ-դատավոր կոչեցյալներ, ավելի նողկալի եք, քան ձեզ պատվեր տվող, ձեր ստրկատեր-ղժղժանը»,- գրել է Իշխանյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը