Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Հայաստան

Սահմանադրության 96-րդ հոդվածն արգելում է պատգամավորին ազատությունից զրկել, քանի դեռ չկա ԱԺ համաձայնությունը

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

168.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստացի Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Արմեն Չարչյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը գնահատում են ապօրինի:

«Իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը փաստացի ճիշտ էր կանխատեսել պարոն Չարչյանի վարքագծի վերաբերյալ իր կանխատեսումները, քանզի կյանքը ցույց տվեց նաև այն, որ այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Չարչյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ոչ իրավաչափ գործողություն չէր կատարել»,- ասաց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մինչդատական վարույթում դատարաններն ազդեցության տիրույթն արձանագրել էին այն տեսանկյունից, որ վերջինս ԲԿ տնօրեն է հանդիսանում, և իր կարգավիճակից ելնելով՝ կարող էր ու հնարավորություն ուներ ազդեցություն գործադրելու, ապա առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին պրոֆեսորն արդեն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը չի հանդիսացել, ուստի այդ հիմքը էապես նվազել էր ու չէր կարող լինել, ինչը ճիշտ արձանագրել էր դատարանն ու կայացրել ազատ արձակելու որոշում:

«Մենք դատարանի որոշումը, բնականաբար, դեռ չենք ստացել, փաստարկներին ծանոթ չեմ, բայց այդ որոշումը չի կարող որևէ աղերս ունենալ ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի հետ առհասարակ»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե այժմ Արմեն Չարչյանն Ազգային ժողովի պատգամավոր է, հետևաբար օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, պաշտպանն ասաց, որ այդ հարցն իրենք բարձրացրել են դատական նիստի ժամանակ:

«Ասել ենք, որ դժվար ենք պատկերացնում՝ ինչպես պետք է Վերաքննիչ դատարանը կալանավորի պարոն Չարչյանին այն դեպքում, երբ վերջինս ունի նոր կարգավիճակ, հանդիսանում է ԱԺ պատգամավոր ու օգտվում է պատգամավորական անձեռնմխելիեւթյունից, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է, որ պատգամավորը կարող է հետապնդվել կամ ազատությունից զրկվել բացառապես ԱԺ թույլտվությամբ»,- ասաց պաշտպանը:

Էրիկ Ալեքսանյանը նկատում է՝ թե այդ փաստարկի վերաբերյալ դատարանն ինչպիսի գնահատական է տվել, չի կարող ասել, բայց զուտ որոշման եզրափակիչ մասը հուշում է, որ այդ փաստարկը նույնպես ընդունելի չի եղել դատարանի համար:

«Օրենսդրական կարգավորումը հստակ է: Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է՝ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից, քանի դեռ անձի վերաբերյալ չկա համապատասխան թույլտվություն Ազգային ժողովի կողմից: Շատ հստակ, սևը սպիտակի վրա գրված է դա, սակայն ինչպես է Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կայացրել, անկեղծ չեմ պատկերացնում»,-ասաց Արմեն Չարչյանի պաշտպանը:

Հարցին՝ դիմելո՞ւ են արդյոք Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարանի այս որոշումը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ նախ իրենք պատրաստվում են նոր գրավի միջնորդություն ներկայացնել ու քննարկել խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Ինչ վերաբերում է Վճռաբեկ դիմելուն, իհարկե, նման հնարավորութուն կա, բայց նկատի ունենալով՝ ինչ դիրքերում է այսօր գտնվում Վճռաբեկ դատարանը, մենք խոսում ենք գոյություն չունեցող ատյանի մասին: Հետևաբար՝ միգուցե ձևական ընթացակարգը պահպանելով՝ մենք կներկայացնենք վճռական բողոք, բայց մեծ սպասելիքներ մեր Վճռաբեկ դատարանից ունենալը, կարծում եմ, միամտություն է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Ըատ պաշտպանի՝ այս պահին իրենք սօասում են՝ դատարանը որոշումը տրամադրի կամ գոնե առնվազն դրա քաղվածքը, ու իրենք կներկայանան քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Մեղադրանքի հիմքում ընկած էր տելեգրամ ալիքներից մեկով տարածված մոտնտաժված ձայնագրությունն այն մասին, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին հորդորում, պահանջում է անպայման մասնակցել ընտրություններին:

Ավելի ուշ 168.am-ը հրապարակել էր ամբողջական տեսաձայնագրությունը, որի ավարտին պրոֆեսորն ասում է, որ որևէ հետևանք որևէ մեկի՝ ընտրություններին չմասնակցելը կամ իր նախընտրած ոիժի օգտին քվեարկելը չի ունենալու:

Նշենք նաև, որ հուլիսի 21-ին դատարանը որոշում էր կայացրել 15 միլոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արմեն Չարչյանին: