Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ Մշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցում Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ֆրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ Նազարյան ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում
Հայաստան

Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվում է իրականացնել 19 միջոցառում՝ լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավման, կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման, ռեկրեացիայի զարգացման և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով։

Որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման տարեկան ու համալիր ծրագրերով սահմանված նպատակներից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն՝ որպես տարածաշրջանային քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուր։ Այն նաև կարևոր դեր ունի Հայաստանի ջրային հաշվեկշռում և կլիմայական համակարգում։

«Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում բացառիկ տեղ է գրավում: Նրա պահպանությունը բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր է»,-նշված է հիմնավորման մեջ։

Ծրագրով նախատեսված միջոցառումները հիմնված են մի քանի հիմնական սկզբունքների վրա՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը, լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը, էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացումը, կենսաբազմազանության պահպանության գերակայությունը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը։

2027 թվականի տարեկան ծրագրի շրջանակում առանձնացվել են միջոցառումներ, որոնք ուղղված են Սևանա լճի որակական և քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։ Ակնկալվում է լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանում, կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կենցաղային և շինարարական թափոնների կառավարման կատարելագործում։

Ծրագրում ներառված է նաև Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրման միջոցառում։ Դրա շրջանակում նախատեսվում է գյուղական առափնյա համայնքներում ժամանակակից մաքրման կայանների տեղադրում։ Նշված աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակում։

Նախագծով նախատեսվում է նաև սահմանել Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների ու անվերադարձ ջրառումների պլանները, ինչպես նաև Սևանա լճից ջրթողումների և ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակը՝ ամսական կտրվածքով։

Հիմնավորման համաձայն՝ ոռոգման նպատակով ջրառի պլաններն ու ընթացիկ գրաֆիկները, ջրառի և ջրբացթողումների ամսական առավելագույն չափաքանակները, ինչպես նաև ջրօգտագործման հայտերը յուրաքանչյուր տարի ձևավորվում են ջրօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա և պայմանավորված են եղանակային պայմաններով ու ոռոգման համակարգերի շահագործման խնդիրներով։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության, վերականգնման և կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը, լճի և դրա ջրհավաք ավազանի կենսաբազմազանության պահպանությունը, ափամերձ ջրածածկ տարածքների, կենցաղային և շինարարական թափոնների կառավարման բարելավումը, ռեկրեացիայի կայուն զարգացումը և «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործումը։

Նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա էական ազդեցություն չի ունենա։

Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի հուլիսի 25-ը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1255238