Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Բուդապեշտում տեղի է ունեցել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին աջակցող բազմահազարանոց հանրահավաք, որն ընդդիմությունը կազմակերպել էր՝ ի պատասխան վարչապետ Պետեր Մադյարի՝ նախագահին պաշտոնանկ անելու փորձերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ակցիան անցկացվել է ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ՝ երկրի նախագահի պաշտոնական նստավայրի մոտ։
Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Նրանք վանկարկել են կարգախոսներ ի պաշտպանություն Շույոկի՝ ընդդեմ երկրի հիմնական օրենքի 17-րդ փոփոխության նախագծի, որը կառավարությունը ներկայացրել է խորհրդարան։ Այդ փաստաթուղթը նախատեսում է գործող նախագահի պաշտոնանից հեռացում և այլ սահմանադրական փոփոխություններ, որոնք ուղղած են ընդդիմության դեմ։
Մեկուկես ժամ տևած հանրահավաքը փակել է Հունգարիայի նախկին նախագահ Յանոշ Ադերը՝ հայտարարելով, որ Մադյարի և նրա «Տիսա» կուսակցության գործողությունները հակասահմանադրական են և կհանգեցնեն «իրավական պետության կործանման»։ Նա նախազգուշացրել է, որ գործող նախագահի հեռացումը կնշանակի, որ հետագայում «ցանկացածի հետ Հունգարիայում ինչ ասես կարող է պատահել»։ Ադերը քաղաքացիներին կոչ է արել միավորվել՝ պաշտպանելու համար Շույոկին և թույլ չտալու երկրի անցումն ավտորիտարիզմի։
Կառավարությունը սահմանադրության 17-րդ փոփոխության նախագիծը խորհրդարան է ներկայացրել հուլիսի 4-ին: Ներկայացնելով փաստաթուղթը՝ Մադյարը հայտարարել է, որ Հունգարիան մեկ տարում կմշակի նոր սահմանադրություն, իսկ մինչ այդ ներկայիս սահմանադրության մեջ պետք է կատարվեն փոփոխություններ, որոնցով կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները:
Կառավարությունը կարծում է, որ դա կօգնի վերականգնել վստահությունը նախագահի ինստիտուտի նկատմամբ և երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, որը խաթարվել է Օրբանի կառավարության օրոք: Մադյարը Շույոկին մեղադրում է նախկին իշխանությունների չարաշահումների դիմաց աչքերը փակելու և նրանց աջակցելու մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով