Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Այսօր տարածաշրջանում ընթանում է էլեկտրաէներգետիկական պատերազմ, որում մենք ակնհայտորեն պարտվում ենք. էներգետիկ անվտանգության փորձագետ

Օրերս կառավարությունը հանրայնացրեց 2021-26 թվականների գործունեության ծրագիրը։ Թե ինչ տեսլական ունեն հայրենի կառավարությունում մեր էներգետիկ ոլորտի զարգացման վերաբերյալ, ծանոթանում ենք ծրագրի՝ Ենթակառուցվածքների զարգացման բաժնում:

«Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի և որակյալ մատակարարման ապահովմանը»,- նշվում է ծրագրում:

168.am-ը «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր հասնել էներգետիկ անկախության: Ի պատասխան՝ նա նշեց, որ էներգետիկ անկախությունը հրապարակախոսական սահմանում է, այն չունի գիտական չափում:

«Եթե անգամ պատկերացնենք մի իրավիճակ, որում այս կամ այն երկիրը հասել է էներգետիկ անկախության, ապա դա կնշանակի տվյալ երկրի բացարձակ իզոլյացում: Գրականության մեջ դա ընդունված է անվանել ավտարկիա, որն անգամ ամենափակ պետությունների, օրինակ, Հյուսիսային Կորեայի, Կուբայի դեպքում հարաբերական բնույթ է կրում: Որքան ավելի զարգացած էներգետիկ համակարգ ունի պետությունը, այնքան ցածր է այդ պետության էներգետիկ անկախության աստիճանը, քանզի այն ակամայից ինտեգրվում է արտաքին շուկաներին՝ թե որպես ներկրող, թե որպես արտահանող, թե որպես տարանցման երկիր, թե որպես տեխնոլոգիա արտահանող»:

Վահե Դավթյանը նկատեց, որ այսօր աշխարհի ռեգիոնալիզացիա է ընթանում, իրականացվում են մասշտաբային ինտեգրացիոն նախագծեր, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը. ԵԱՏՄ շրջանակներում ձևավորվում են ընդհանուր էներգետիկ շուկաներ, որոնք ենթադրում են փոխադարձ կախվածության մեջ գտնվող ազգային շուկաներ, ուստի նպատակահարմար է խոսել ոչ թե էներգետիկ անկախության, այլ էներգետիկ անվտանգության մասին, ինչը, ըստ նրա, շատ ավելի բարդ ու բազմաշերտ սահմանում է:

Էներգետիկ անվտանգության փորձագետն անդրադարձավ նաև հնգամյա միջոցառումների ցանկում տեղ գտած աստիճանական ազատականացվող էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի մասին հիշատակմանը՝ պարզաբանելով, թե ի՞նչ է ենթադրում այդ նոր մոդելը.

«Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագիրը, որի մասին խոսում են այս իշխանությունները, մշակվել ու հաստատվել է նախքան 2018-ի իշխանափոխությունը: 2017 թ. հուլիսին կառավարությունն ընդունեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ու միջպետական առևտրի զարգացման ծրագիրը, որով սահմանվում էր շուկայի լիովին նոր մոդելը: Վերջինիս իմպլեմենտացումն իրականում ԵԱՏՄ էներգետիկ ինտեգրացիայի իմպերատիվներից է՝ 2025 թ. ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային մեկնարկ տալու համար:

Եթե համառոտ, ապա խոսքը հետևյալի մասին է. Այսօր Հայաստանի շուկան գործում է դեռևս 2004 թ. ներդրված «մեկ գնորդ-վաճառող» սկզբունքի վրա: Այսինքն՝ արտադրողից էլեկտրաէներգիա գնելու ու այն սպառողներին վաճառելու իրավունք ունի միայն բաշխման լիցենզիա ունեցող սուբյեկտը: Նոր մոդելը ենթադրում է թրեյդերների ինստիտուտի ստեղծում, որոնք կարող են էլեկտրաէներգիա գնել արտադրողից ու վաճառել այն սպառողին՝ վճարելով էլեկտրական ցանցերին բաշխման ծառայության համար: Ընդ որում, բաշխման ոլորտում մենաշնորհային գործունեություն իրականացնելու է ՀԷՑ-ը:

Նախատեսվում է շուկայի օպերատորի ստեղծում, որը հանդես է գալու՝ որպես էլեկտրաէներգիայի վաճառքի հիմնական պատասխանատու ինստիտուտ: Նաև նախատեսվում է էլեկտրոնային բորսայի ստեղծում, որտեղ հնարավոր կլինի ազատ գնով էլեկտրաէներգիա գնել:

Ազատականացումը չի շրջանցելու նաև արտահանման-ներկրման ոլորտը: Այստեղ հիմնական խնդիրները ենթակառուցվածքային բնույթի են ու առավելապես առնչվում են Իրան-Հայաստան ու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծերի կառուցմանը. երկու դեպքում էլ ունենք լուրջ խնդիրներ՝ կապված նշված ենթակառուցվածքային նախագծերի իրականացման անթույլատրելի դանդաղ տեմպերի հետ»:

Նա հավելեց, որ ազատականացումը կարող է արդյունավետ լինել միայն կայացած ու կայուն աշխատող էներգահամակարգի պարագայում, մինչդեռ Հայաստանի պարագայում՝ հաշվի առնելով էներգետիկայում առկա խիստ բացասական միտումները՝ ազատականացումը կխորացնի էներգետիկ ճգնաժամը:

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահն այս առումով կարևորում է ԵԱՏՄ այլ անդամ-պետությունների փորձը՝ հիշեցնելով, որ Ղազախստանում ու Ղրղըզստանում ազատականացումը ֆորմալ բնույթ է կրում, Բելառուսում վաղ են համարում դրա մասին խոսել, իսկ Ռուսաստանում տարիներ առաջ անցկացված բարեփոխումները հանգեցրել են սակագնային աճին ու բազմաթիվ վթարների՝ պայմանավորված համակարգի կառավարման ապակենտրոնացմամբ:

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական հինգ տարիներին հասնել այս ոլորտում կառավարության մատնանշած այնպիսի նպատակներին, ինչպիսիք են, օրինակ, մինչև 2030 թվականն արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի, Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման նպատակով ավարտին հասցնել արդիականացման աշխատանքները, լրացուցիչ ներդրումներ ներգրավել ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու նպատակով, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի գործարկում և այլն, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այստեղ որևէ նոր բան գործադիրը չի ասում: Հիմնականում դրանք բոլոր այն դրույթներն են, որոնք տեղ են գտել դեռ 2019-ի կառավարության ծրագրում, ինչպես նաև 2020-2040 էներգետիկայի զարգացման ծրագրում:

Ինչ վերաբերում է արևային կայանների բաժինը 15%-ին հասցնելուն, ապա այստեղ առկա է հետևյալ խնդիրը՝ առ այսօր փաստաթղթային փուլից այն կողմ չի շարժվում Մասրիկ-1 կայանը, ինչը, կարծում եմ, պայմանավորված է հետպատերազմյան իրողություններով, մասնավորապես, օբյեկտը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի Մեծ Մասրիք համայնքում՝ Քարվաճառի հարևանությամբ: Մեծ Մասրիքը օդային տարածքով մոտ 8 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանից ու ակտիվորեն ռմբակոծվել է պատերազմի ժամանակ:

Սա այլևս վտանգավոր գոտի է նման խոշոր ներդրումների համար: Ունենք մեկ այլ բացասական նախադեպ հողմային էներգետիկայի ոլորտից՝ «Զոդ Ուինդ» ընկերությունը, որը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ մեղադրելով վերջինիս անվտանգ տնտեսական գործունեություն չապահովելու մեջ (hիշում եք` կապիտուլյացիոն ակտից մոտ 10 օր անց ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժեց Սոթք, որտեղ ընկերությունը՝ իրեն կառավարության կողմից մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում հողմային կայաններ էր կառուցում: Արդյունքում՝ ընկերության կորուստները գնահատվում են 5 մլն դոլար):

Անդրադառնալով ԱԷԿ-ին՝ նշեմ, որ, բարեբախտաբար, «խաղաղ ատոմի» զարգացման հարցերը Հայաստանում որոշվում են Հայաստանից դուրս: Բարեբախտաբար, քանի որ մեր տարածաշրջանում միջուկային էներգետիկայի զարգացման հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը, որը այսօր առաջ է բերել ԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցը՝ 2026-ից հետո ևս 10 տարով: Սա միանգամայն բխում է մեր շահերից, քանի որ եթե նոր բլոկի կառուցման համար մենք տեսանելի ապագայում չենք ունենալու անհրաժեշտ ռեսուրսներ, ապա գործող բլոկի շարունակական մոդեռնիզացիան բխում է նաև Ռուսաստանի արտաքին-անվտանգային շահերից՝ Թուրքիայում «խաղաղ ատոմի» դինամիկ զարգացման պայմաններում ռուսական միջուկային քաղաքականության դիվերսիֆիկացման նպատակով:

Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի գործարկման հարցում, ինչպես արդեն նշեցի, ունենք գրեթե ձախողված վիճակ. Իրան-Հայաստանի գիծը պետք է շահագործման հանձնված լիներ դեռ 2019-2020 թթ. ձմռանը, այսօր արդեն խոսվում է 2022 թ. մասին, ինչին ինքս մեծ սնահավատությամբ եմ վերաբերվում, Հայաստան-Վրաստան գծի մասին նախագիծն օրակարգից հանվել է 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո, ու առ այսօր որևէ իրական աշխատանք չի իրականացվել այդ ուղղությամբ՝ չհաշված տարատեսակ հայտարարությունները: Դրա մասին ակնարկում է նաև վրացական կողմը»:

«Խնդիրն այն է, որ այսօր տարածաշրջանում ընթանում է էլեկտրաէներգետիկական պատերազմ, որում մենք ակնհայտորեն պարտվում ենք: Դա հատկապես երևում է վրացական ուղղությամբ: Վրաստանից մենք այլևս էլեկտրաէներգիա ներկրողի կարգավիճակում ենք գտնվում: Բավական է նշել, որ 2021 թ. առաջին կիսամյակում Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի ներկրման ծավալն ավելացել է 1,8 անգամ՝ գերազանցելով 150 մլն կՎտժ-ն:

Կառավարությունում ասում են՝ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, այս բոլոր ահազանգերը քաղաքական շահարկումներ են: Շատ լավ, այդ դեպքում թող պատասխանեն մի պարզ հարցի՝ ինչո՞ւ շահագործումից հանվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Պատասխանը պարզ է՝ արտահանման քաղաքականության ու վերոնշյալ ենթակառուցվածքային նախագծերի ձախողման պատճառով օբյեկտի շահագործումն այլևս նպատակահարմար չէ»,- ամփոփեց Վահե Դավթյանը:

Քանի որ փորձագետը վերջերս անդրադարձել էր «Հարավկովկասյան երկաթուղու» հետ՝ մինչև 2024 թ. երկաթուղային համակարգում 39 մլրդ դրամի ներդրում իրականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նկատելով, որ այն իրականում արվում է 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, հետաքրքրվեցինք այդ պայմանագրի մանրամասներից:

«2008 թ. փետրվարին ՀՀ կառավարությունն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կնքեցին պայմանագիր հայկական երկաթուղին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին: Պայմանագրի համաձայն՝ ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 572 մլն դոլար, որոնցից մոտ 265 մլն-ը փաստացիորեն արդեն իրականացվել է: Սա բաց տեղեկատվություն է, որը կարելի է գտնել ընկերության կայքում: Ու առավել քան տարօրինակ է, որ Փաշինյանը փորձում է նշված ներդրումային ծրագիրը ներկայացնել որպես սեփական ձեռքբերում՝ հայտարարելով, թե ներդրումների մասով պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ:

Այս առումով շատ հետաքրքիր կլինի հարցնել նրան՝ ի՞նչ եղավ այն 100 մլն դոլարի հասնող չարաշահումները, որոնք իբրև բացահայտվել էին երկաթուղում 2018-ի իշխանափոխությունից հետո ու որոնց մասին նա խոսում էր անգամ ռուսաստանյան լրատվամիջոցներում՝ արժանանալով 2020 թ. ապրիլին Սերգեյ Լավրովի բավականին կոշտ արձագանքին: Հարցը, իհարկե, հռետորական է»,- պատասխանեց նա: