Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները Թուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Հայաստան

«Առայժմ Կառավարության այդ ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է». Թաթուլ Մանասերյան

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին Կառավարության նիստում ներկայացրեց Կառավարության 5-ամյա ծրագիրը, որը հաջորդ շաբաթ կհանձնվի խորհրդարանի դատին:

Ներկայացված ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածում շեշտը դրված է մշակվող արդյունաբերության, կայուն զարգացման և կանաչ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի, քաղաքաշինության, բնական ռեսուրսների կայուն կառավարման վրա։ Կառավարությունը ծրագրով կանխատեսում է տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոսի աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 85 հազարի։

Իր հերթին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, թե տնտեսությունն իրեն շատ առույգ է զգում, ՀՀ տնտեսության վերականգնման փուլն արդեն անցյալում է, ներդրողները միմյանց հերթ չտալով գալիս են Հայաստան, ակտիվացել են նաև ներքին ներդրողները, այլ կերպ ասած՝ ըստ նախարարի՝ տնտեսության վիճակը պարզապես հրաշալի է։

168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով Կառավարության ծրագրին, նկատեց՝ ծրագիրը դիտարկելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք, նախ, այն պետք է արտացոլի իրականությունը, առաջին հերթին՝ այն սպառնալիքների միջավայրը, որում այսօր գտնվում է երկիրը։ Իսկ Կառավարության ծրագրում այդ սպառնալիքներն արտացոլված չէին։ Երկրորդ հանգամանքն այն է, թե ովքեր և ինչպես են իրականացնելու այդ 5-ամյա ծրագիրը։

«Արդյո՞ք այս ծրագիրը կառավարության բարի ցանկությունն է՝ կյանքը ցույց կտա, դա կկատարվի, թե ոչ։ Եթե իմ առաջ քաշած երկու հանգամանքների հետ կապված հարցերի պատասխանները տան, ապա ես կարող եմ ասել, թե ինչ դրական ու բացասական կետեր կան ծրագրում։ Առայժմ Կառավարության այդ ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, ապա Թաթուլ Մանասերյանը հաշվի առնելով տնտեսության իրական վիճակը և նախարարի հայտարությունները՝ հեգնեց. «Մեր հասարակությունն ապերախտ է, իշխանությունները ճգնում են ամեն ինչ անել, իսկ մենք ուղղակի չենք գնահատում, անընդհատ քննադատում ենք, դժգոհություններ ենք արտահայտում։ Ես արդեն եկել եմ այն համոզման, որ պետք է ուղղակի անցնել գովասանքների, ավելացնել դափնիները, տասնապատկել պարգևավճարները։ Կարծում եմ՝ իմ ստացած տնտեսագիտական գիտելիքները և առհասարակ իմ ինտելեկտը բացարձակ բավարար չեն կամ կապ չունեն այս իրականությունը վերլուծելու համար։ Հավանաբար նախարարի ասածները տեղի են ունենում, մնում է ես փորձեմ նոր տնտեսագիտական ուսմունք սերտեմ, որպեսզի հասկանամ և ավելի հանգիստ վերաբերվեմ այս իրողություններին։ Իհարկե, մենք արդեն բավականին առաջ ենք անցել, շուտով մեր հարևաններից էլ առաջ կանցնենք, իշխանությունը պարզապես տնտեսական հրաշքներ է գործում, աշխատատեղեր են ավելանում։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ չի կարելի այսքան քննադատել այս խեղճ իշխանություններին, պետք է թողնենք, որ իրենք աշխատեն»։

Շարունակելով միտքը՝ տնտեսագետը կրկին ցավով դիտարկեց իրականությունը և հեգնեց իշխանությունների հայտարարությունները՝ շեշտելով, թե գուցե որոշակի ժամանակ հետո կարողանա ըմբռնել այսօր Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող հրաշքները: Մեն անգամ ևս շեշտելով, որ առկա տրամաբանական վերլուծությունները, որոնք սովորաբար կարելի էր անել, այս պարագայում իրականությանը չեն համապատասխանում, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, երկրի վրա և տիեզերքում գործող ֆիզիկայի օրենքները բոլորովին տարբեր են։

«Կարծում եմ՝ մենք և իշխանությունը երկու տարբեր իրականություններում ենք ապրում, և պետք է ըմբռնումով մոտենալ դրան»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։