Մեր պետական այրերն ամեն ինչ արեցին, որ ջրամբարների ջուրը չլցվի, որ ջուր վաճառեն և փող աշխատեն. Բերբերյան
Այս տարի Հայաստանում հացահատիկի միջին բերքատվությունը մոտ 40 տոկոսով պակաս է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ բերքի կորուստը շատ է եղել հատկապես Շիրակի մարզում։
Հրաչ Բերբերյանի կարծիքով դա արհեստական երաշտ էր, իսկ նպատակը սեփական գյուղատնտեսության քայքայումն է։
«Մեր պետական այրերն ամեն ինչ արեցին, որ ջրամբարների ջուրը չլցվի։ Կարծում եմ՝ սա միտումնավոր է արված, որ ջուր վաճառեն և փող աշխատեն։
Եթե սխալվում եմ, ներողություն կխնդրեմ, բայց Կառնուտի ջրամբարը 15-16 մլն ջրի փոխարեն 4 մլն է եղել ոռոգման սկզբին և որոշ ՀԷԿ-եր էլ մինչև մայիսի 28-ն էլեկտրաէներգիա են արտադրել այդ ջրամբարների ջրով»,-նշեց Հրաչ Բերբերյանը։
Վերջինս նշեց, որ Հայաստանը մոտ 100 հազար տոննա ցորեն ներկրում էր ԼՂ-ից, իսկ հիմա դա չի լինի, մոտ 100 հազար տոննա էլ ներքին բերքը պակասեց, արդյունքում՝ Հրաչ Բերբերյանի խոսքով ստիպված կլինենք 200 հազար տոննա ցորեն ներկրել դրսից։
«Իհարկե, այս իրավիճակից ելք կա։ Սակավաջրությունն այս տարի էր, որը միտումնավոր էր արվում։ Եթե ոռոգման համակարգում ռեֆորմներ իրականացնեն, ուրեմն կհաղթենք, և մյուս տարի երաշտ չի լինի»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ