Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա
Հայաստան

«Գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա». Արա Ղազարյան

Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։

168.am-ի հետ զրույցում իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով Ադրբեջանում դատապարտված հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար առկա իրավական մեխանիզմներից ու ճանապարհներից, նշեց, որ կա ներառական մեխանիզմ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմը, որի շրջանակներում ասվել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որ այս կոնվենցիան չկիրառվի։

«Այս շրջանակներում նաև Եվրոպական դատարանի գործոնը կա, որ ապագայում Եվրոպական դատարանը կարող է վճիռներ կայացնել այդ նույն գործերով, որոնցով դատապարտվել են հայ գերիները։ Այս ամենը կարող է նպաստավոր իրավիճակ ստեղծել, որ Ադրբեջանը համաձայնի կոնվենցիայի հիման վրա դատապարտյալներին ուղարկել իրենց հայրենիք, որպեսզի նրանք պատիժը շարունակեն կրել իրենց հայրենիքում։ Կա նման մոտեցում, և Եվրոպական Միությունն էլ այն երկրներին, որոնց հետ ասոցիացման պայմանագրեր է կնքում, խրախուսում է, որ նման քայլերի դիմեն, այսինքն՝ բանտարկյալներն իրենց պատիժը կրեն իրենց հայրենիքում, ոչ թե օտար միջավայրում։ Հայաստանը միակողմանի հնարավորություն չունի այս գործընթացների վրա ազդելու, սա պետք է լինի երկուստեք՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհամաձայնությամբ, բայց որպեսզի փոխհամաձայնություն լինի Ադրբեջանի կողմից, իմ նշած պայմանները պետք է վրա հասնեն»,- նշեց Արա Ղազարյանը։

Իրավաբանի խոսքով՝ առհասարակ իրավական գործընթաց սկսելու համար խանգարող հանգամանք չի կարող լինել այն, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին դատապարտել է՝ որպես ահաբեկիչների, քանի որ ցանկացած հանցագործության համար դատապարտված անձ կարող է էքստրադիցիայի ենթարկվել, որպեսզի նա իր պատիժը կրի հայրենիքում։

«Այլ բան է, որ հայ ռազմագերիներին դատապարտելու գործերը կեղծ փաստական հիմքերի վրա են կառուցված, բնականաբար, Ադրբեջանը կաշկանդված կլինի նրանց թողնել, որպեսզի նրանք հայրենիք չվերադառնան, քանի որ գաղտնիքը կբացահայտվի։ Միևնույն ժամանակ մենք ունենք Կարեն Ղազարյանի գործը, որը նույնպես ամբողջությամբ կեղծ փաստերի հիման վրա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, և Ադրբեջանը 2 տարի հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, նրան էլ 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների մի մասի հետ ուղարկեց Հայաստան։ Այն, ինչ այսօր Կարենը պատմում է, բոլորովին կապ չունի այն դատական գործընթացի հետ, որը տեղի է ունեցել Ադրբեջանում։

Այսինքն՝ առնվազն մեկ դեպք ունենք, որ նման բան է տեղի ունեցել և կարող է կրկին տեղի ունենալ։ Առայժմ նմանօրինակ միայն Կարեն Ղազարյանի դեպքն է, որ արդեն դատապարտված անձը վերադարձել է Հայաստան, թեև վերադարձի վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Իսկ մեր նոր ռազմագերիները, որոնք նոր են դատապարտվել Բաքվում, դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի նրանց վերադարձնել, կարող է երկար տևել։ Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն իր մոտեցումներում փոփոխություններ արեց, մի մասին դատապարտեց երկար ժամանակով, մյուսներին՝ կարճ։ Հիմա ելնելով քաղաքական նպատակահարմարությունից՝ 6 տարին կարող է դառնալ մեկ կամ երկու տարի, ասենք, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում, նման մեխանիզմներ կան։ Մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որտեղ օրենքի գերակայություն չկա, այսինքն՝ քաղաքական որոշում կարող է կայացվել՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով»,- հավելեց Արա Ղազարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանում տեղի ունեցող դատական գործընթացներին զուգահեռ՝ այս պահին ՄԻԵԴ-ում ընթանում է դատավարություն, այդ թվում՝ քննվում է նաև Կարեն Ղազարյանի գործով գանգատը։