Որ համայնքները կխոշորացվեն. ընտրություններ են սպասվում
Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն, եւ կնշանակվի համայնքի ավագանու ընտրություն: Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այդ համայնքներում նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միավորում կիրականացվի Արագածոտնի մարզի Թալին, Արեւուտ, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Խոյ, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում: Բայց, չնայած սրան, խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Գյուղապետերն անհանգստացած են՝ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին, որին իրենք դեմ են: Մյուս կողմից՝ մեզ հայտնի դարձավ, որ միավորվող գյուղերում կազմակերպվել են քննարկումներ, որտեղ բնակչության մեծ մասը պահանջել է համայնքների միավորման «շրջանային» մոդելը:
Բայց դե ժողովրդի ձայնը միշտ չէ, որ լսելի է հեղափոխական իշխանության համար: Օրինակ՝ միավորվող Արեւուտ համայնքը կձեւավորվի թվով 5 համայնքների միավորումից: Այդ գյուղերը հիմնականում եզդիաբնակ են: Այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի բնակչության կառուցվածքային կազմը:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց բնակավայրով:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ