Իշխանության «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պաշտպանության նախարարի մոտ տեղի ունեցած այսօրվա խորհրդակցության ընթացքում իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց։
Պարզվում է, որ զինված ուժերի տարբեր զորամասերում սննդի ապահովման որոշ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ պաշտպանության նախարարը ստիպված է եղել թեման հանրայնացնել։
ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։
Ու այս ամենն Ազգային ժողովում, օրեր առաջ տեղի ունեցած՝ «նախկինների ժամանակ օրերով սոված էինք» ակցիայից ընդամենը 10 օր անց։»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը