«Գռզո»-ի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Երևանի կենտրոնում կրակել է Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գռզո» մականունով գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրոնում կրակոցներ է արձակել՝ Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով։
Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ, որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։
Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այն պարգեւատրված զենք է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Եւ գրավոր հարցում էինք ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե երբ է Ռ.Սուքիասյանը պարգեւատրվել ու ինչ ծառայությունների դիմաց։ Սակայն ՔԿ-ն, չհերքելով մեր տեղեկությունները, որ Սուքիասյանը մեղսագրվող հանցագործությունը կատարել է Ա. Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, շտապել է իր հովանու տակ վերցնել երկուսին էլ՝ նշելով, թե «նախաքննական գաղտնիք կազմող տվյալները կամ դեռևս չպարզված կամ ստուգման փուլում գտնվող հանգամանքները հրապարակման ենթակա չեն»։
Իսկապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ցուցաբերել է առանձնակի ունակություն՝ իր ղեկավարած կառույցի անկարողությունն ի ցույց դնելու համար։ Այն է՝ մի քանի ժամվա մեջ պարզել են, որ Գռզոյի եղբայրը օրինական զենքով է կրակել, որպեսզի ապօրինի զենք պահելու մեղադրանք չառաջադրեն, բայց հիմքերը պարզել չի հաջողվել։ Այսինքն` անցած մեկ ամսվա ընթացքում չեն կարողացել բացել նրան զենքով պարգեւատրելու մասին հրամանագիրն ու կարդալ ամսաթիվը, թե երբ է պարգեւատրվել Սուքիասյանն ու ինչի համար։
Թերեւս կարդալու համար եւս թույլտվություն է պետք, ինչը չունեն։
Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ այս կառույցը՝ Քյարամյանի նախագահությամբ, փորձում է ծածկադմփոց անել իշխանական շրջանակների հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում կոռուպցիոն գործերը։ Դրանցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ