«Այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել կամ որոնց համար հող է նախապատրաստվել 2018-ի իշխանափոխությունից առաջ». Վահե Դավթյան
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «շատ կարևոր համաձայնություն» է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ՝ մինչև 2024 թ. երկաթուղային համակարգում 39 մլրդ դրամի ներդրում իրականացնելու վերաբերյալ:
Լավ է հնչում, չէ՞: Այնքան լավ, որ գործադիրի ղեկավարը հորդորում է բոլորիս «պատկերացնել այդ ծավալը»:
Իրականում այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել կամ որոնց համար հող է նախապատրաստվել 2018-ի իշխանափոխությունից առաջ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, «Մասրիկ-1» արևային կայան և այլն:
Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղուն», ապա ընկերությունը՝ 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը:
Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ ներդրումների ընդհանուր ծավալն այսպիսով պետք է կազմի շուրջ 572 մլն դոլար, որոնցից 265 մլն-ը փաստացիորեն արդեն իրականացվել է:
Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է:
Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ եղավ երկաթուղու կողմից 100 մլն դոլարի չարաշահումները, որոնց մասին նորաթուխ վարչապետը թմբկահարում էր 2018-ից ի վեր»:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ