Զարեհ Սինանյանը կրկին արձակուրդ է գնում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի արձակուրդում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 18-24-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ընդամենը 24 օր առաջ Զարեհ Սինանյանը կրկին արձակուրդում էր և հուլիսի 30-ին վերադարձել էր աշխատանքի։ Այդ շրջանում տեղեկություն ունեինք, որ կառավարությունում հերթական կառուցվածքային փոփոխություններն են նախապատրաստվում՝ նոր նախարարություններ են ձեւավորվելու, հին կառույցներն են լուծարվելու, այդ թվում՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որը ժամանակին փոխարինեց սփյուռքի նախարարությանը։ Հարցրել էինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ այն պետք է գործի արտաքին գործերի նախարարության կազմում, և որ այն գլխավորելու է ոչ թե Սինանյանը, այլ Մխիթար Հայրապետյանը։ Կոմիտեի խոսնակ Ամալյա Կարապետյանն էլ «Հրապարակի» այդ հարցին ի պատասխան ասել էր. «Ոչ, մենք չենք տիրապետում որևէ նման տեղեկատվության։ Պարոն Սինանյանն աշխատանքի է և շարունակելու է իր գործունեությունը»։ Մինչև դրա նախորդ օրը գտնվելով մեկշաբաթյա արձակուրդի մեջ և միայն այդ օրը ներկայանալով աշխատանքի։
Դե ինչ, կամ պարոն Սինանյանն ապրում է երազային Շվեյցարիայում, որտեղ ամեն օր որևէ մարզի դիրքերի վրա չեն կրակում, ոչխարներ, կովեր չեն առևանգում, ու ադրբեջանցիներն էլ 1000 հոգով ինչ-որ մի լճի մոտակայքում չեն, անելիք չկա, և կյանքը մի իսկական «Dolce vita» է, տոն, կարելի է ահռելի աշխատավարձ ստանալ ու 24 օրը մեկ արձակուրդ գնալ, կամ էլ պարոն Սինանյանը լավ կյանքից չէ, որ նախորդ անգամ արձակուրդ էր գնացել, և հիմա, գուցե, կոմիտեն ցրելուց առաջ մինչև վերջ վայելում է այդ պաշտոնում իր արձակուրդը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ