Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

2․6 մլրդից 1․4 մլրդը վարկ է, 1․2 մլրդը՝ խոստումներ․ Ի՞նչ արժե ԵՄ «աննախադեպ» հատկացումը

Արցախը կապիտուլյացիայի տանելուց և հազարավոր զոհեր տալուց հետո, այս իշխանությունը ոչ միայն չհեռացավ, այլ նաև հիմա՝ ընտրություններից հետո կարծես փորձում է մոռացության տալ այն, ինչ եղավ, ավելի շուտ` այն, ինչ արեցին:

Դեռ մի բան էլ հպարտանում են ընտրություններով՝ տեսեք, տեսեք ազնվագույն և թափանցիկ ընտրություններ են եղել, ժողովուրդը մեզ ներել է, ժողովրդավար Եվրոպան ցնցված է, մեզ աջակցում է, հետն էլ՝ փող տալիս:

Մոտավորապես նման մի հռետորաբանություն մենք լսեցինք նաև վերջերս Ազգային ժողովում: ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելիս ասաց, որ ՀՀ-ին տրվելիք 2,6 միլիարդը ԵՄ քաղաքական որոշումն է և պայմանավորված է ընտրություններով:

«Գումարի այս ծավալը մեծապես պայմանավորված էր վերջին ընտրությունների որակով, ես համոզված եմ, որ եթե այս ընտրությունները անցկացնեինք ինչպես վերջին 25, թե քանի տարին ընտրություններ էին լինում, նույնիսկ 260 միլիոնի մասին խոսք չէր կարող լինել, ես դա բացառում եմ»,-ասաց Եղոյանը:

Բայց, ինչպես մնացած «աննախադեպերի» դեպքում, սա էլ պարզվեց, որ այդքան էլ աննախադեպ չէ: Այսպես, այս գումարի մի մասը՝ մոտ 1.4 միլիարդը, ոչ թե նվիրատվություն է, այլ պարզապես վարկ, թե ինչ պայմաներով՝ դեռ հայտնի չէ: Մնացածը՝ 1,2 միլիարդը մասնավոր ներդրումների մասին խոստումներ են՝ 5-7 տարում։ Ամբողջից 200 միլիոնն է անհատույց՝ 5 տարում, ստացվում է՝ տարեկան 40 մլն եվրո:

Իսկ հիմա նախկինում տրվող ֆինանսական միջոցների ծավալների մասին․ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրում էր նաև նախկին տարիներին՝ «Հին Հայաստանում»՝ և՛ տարեկան փաթեթներով, և՛ առանձին ոլորտային ծրագրերի համար, ինչքան էլ, իհարկե, ՔՊ-ական պատգամավորը դա բացառի: Համեմատության համար մի քանի թիվ նշենք:

ԵՄ փաթեթ

2007 – 2013 թվականներ՝ 285.1 մլն եվրո ԵՀՔԳ գործիքի ներքո։

2014 – 2017 թվականներ՝ 140 – 170 մլն եվրո ԵՀԳ գործիքով։

2017-2020թթ՝ 160 մլն եվրո։

Բացի այդ, 2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը: ՀՈՐԻԶՈՆ 2020-ի միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտին և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։

Երիտասարդների մասնակցությունը ԵՄ ծրագրերին «Տեմպուս»-ի 21 և կարողությունների զարգացման «Էրազմուս պլյուս» 5 ծրագրերը որոնք ընդգրկում են 22 ՀՀ բուհեր և 31 կազմակերպություններ, այդ թվում և՛ մասնավոր ձեռնարկություններ, նախարարություններ, և՛ ոչ-պետական կազմակերպություններ: Հայաստանն ամեն տարի օգտվում էր տեխնիկական աջակցության տեղեկատվական փոխանակման ԹԱՅԵՔՍ գործիքից և Եվրամիության մասնագիտացված հաստատությունների հետ իրականացնում է Թվինինգ ծրագրեր: 2016-ին ԵՄ ամփոփեց Հայաստանի հետ նոր Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները։

2016 թվականի դրությամբ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ուներ 129 գործող ծրագրեր՝ 269 մլն եվրո ընդհանուր բյուջեով:

Համեմատության համար, մինչ 2018 թվականը ԵՄ-ից տարեկան 50-55 մլն եվրո անհատույց բյուջետային աջակցություն էր հատկացվում Հայաստանին: Իսկ ինչպես պարզվեց, վերջին հատկացումներից տարեկան անհատույցը կազմում է 40 միլիոն եվրո։ Ստացվում է ավելի քիչ, քան նախկինում էր:

Ինչ վերաբերում է տրվելիք 1,2 միլիարդին, որը տրվելու է մասնավոր ներդրումների միջոցով, այն էլ 5-7 տարվա ընթացքում: Իշխանափոխությունից հետո վերջին երեք տարիներին ՀՀ օտարերկրյա ներդրումները կարելի է ասել զրոյացվել են, ավելին, Հայաստանից ավելի շատ ներդրումներ փախել են, քան եկածն է։ 2017-ին, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում կազմել են 400 մլն դոլար, իսկ 2018-ի պլանավորածը՝ 800 մլն դոլար:

Իսկ Եղոյանն ու մյուս իշխանականները հիմա պնդում են, թե «աննախադեպ» գումարը տրվել է իրենց շնորհիվ, քանի որ իրենք բարեփոխումներ են արել: Իսկ հարց է առաջանում՝ բարեփոխումների և մարդու իրավունքների ջատագով ԵՄ-ն չի՞ նկատել արդյոք այս երեք տարիներին մարդու հիմնարար իրավունքների տոտալ ոտնահարումները, իրավական համակարգի աստիճանական քաղաքականացումն ու շատ արատավոր երևույթներ, որոնց դեպքում նախկինում նրանց լռեցնել անհնար կլիներ: Ի դեպ, ի՞նչ փուլում են այժմ այն ծրագրերը, որոնք սկսվել էին «նախկինների» օրոք և հասել մինչև այս իշխանություններ, ի՞նչ ընթացք ունեցան։

Այս ամենը մի տեսակ ավելի շատ գործարքի կամ եթե կուզեք ՝վաճառքի տպավորություն է թողնում․ մի նժարին Արցախն է՝ իր կորսված 75 տոկսով, 5000-ից ավելի մարդկային կորստով, հազարավոր վիրավորներով, խեղված մարդկային ճակատագրերով, մյուսին բարեփոխումների ջատագով ԵՄ-ն իր «աննախադեպ» 2,6 միլիարդով և այլ «բարեփոխումների ջատագովներ»:

Ցույց են տալիս, թե մեծ թվեր են շրջանառվում, Եվրոպան մեզ հետ է․ բայց կարող ենք արձանագրել՝ որևէ առաջընթաց արձանագրված չէ, մարդու իրավունքների խախտումներն ու գրեթե բոլոր ոլորտներում հետընթացը զգալի է։ Եվ ուրեմն այս ամբողջ ծրագիրը կարող է լինեկ մեկ նպատակով՝ ռուսական ազդեցությունը թուլացնելու։ Իսկ արդյո՞ք դա գլուխ գովելու բան է։ Ոչ։

Հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում ԵՄ ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանի ոտնձգությունը հայ ժողովրդի նկատմամբ, խաղաղ բանկաիչների նկատմամբ ֆոսֆորային ռումբեր էին գործադրում, ու այդ ամենի դիմաց ԵՄ լռությունը շատ զգալի էր, պետք է, ուրեմն, հիմա որպես աջակցություն ոչ թե վարկեր լինեին ու ընդամենը խոստումներ, այլ կոնկրետ ներդրումներ, գոնե իրենց անգործությունը քողարկելու համար։

Արձանագրեննք, որ սա շատ ավելի վատ վերաբերմունք է, քան մեր երկրում եղել է երբևէ որևէ նախկին իշխանության ժամանակ։

Աղբյուրը՝ yerevan.today