ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարդատության նախարարության միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հուլիսի 15-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը:
Միջնորդությունը ԲԴԽ-ում ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Նիստին ներկա էին նաև ԲԴԽ անդամներ, ինչպես նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը և վերջինիս ներկայացուցիչներ Գեորգի Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը:
Ավելի վաղ, 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանն ասել էր, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը վերջինիս հետ:
«Դավիթ Գրիգորյանն այդ հարցազրույցում որոշակի կարծիք է հայտնել, որը դիտարկել են՝ որպես դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործին հնարավոր միջամտություն: Հենց այս հիմքով են հարուցել կարգապահական վարույթ»,- ասել էր Գեորգի Մելիքյանը:
ԲԴԽ-ում կարգապահական վարույթի քննության շրջանակում Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ փաստական հիմքը ընդհանրական հայտարարություններ կատարելն է, և մենք չունենք օրենքի 69-րդ հոդվածում թվարկված կանոն, որն ինքնին արգելում է դատավորի կողմից հայտարարություններ կատարելը, և այստեղ ըստ էության կենսական է դառնում հայտարարությունների առարկան:
«Արված հայտարարության ասոցացումը որևէ գործի հետ դեռևս բավարար չէ 7-րդ կետի խախտում համարելու համար»,-նկատել էր վերջինս՝ հավելելով, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերի բացակայության պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման:
Ինքը՝ Դավիթ Գրիգորյանը նշել էր.
«Ես պնդում եմ, որ կարծիք հայտնելը ես տարբերում եմ դատողություններ անելուց, և իմ կողմից զուտ իրավական դատողություններ են կատարվել և իրավական վերլուծություններ են կատարվել տեսական հայցերի շուրջ: Եվ դրա վառ ապացույցը հանդիսանում է նրանում, որ երբ հարց է տրվել՝ «այ, հիմա ի՞նչ պետք է անի Աննա Դանիբեկյանը», ես պատասխանեցի շատ կարճ և կոնկրետ, հստակ, որ ես չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ դա կդիտվի իմ կողմից միջամտություն մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին»:
Այսօր հրապարակվեց ԲԴԽ որոշումը՝ Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ:
Միջնորդությունը մերժվեց: որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...