Պաշտոնյային պատկանող ընկերության հետ մեկ ամսվա ընթացքում կնքվել են մեկ անձից գնման 70 միլիոն դրամի պայմանագրեր
Արդեն նախկին փոխվարչապետ, բիզնեսն ու պետական կառավարումն իրարից տարանջատելու կոչով պաշտոնից հեռացած Տիգրան Ավինյանի նախկին գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը շարունակում է իր «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ով մնալ Կառավարության համար մեկ անձից գնումների համար նախընտրելիների առաջին տասնյակում։
Բոլորովին վերջերս՝ հուլիսի 8-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ այն ժամանակ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, 35 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել Բագրատ Բադալյանին պատկանող այս ընկերության հետ՝ ճանապարհների շինաշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցելու համար։
22 օր անց՝ հուլիսի 30-ին, Բագրատ Բադալյանին պատկանող ընկերության հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է ևս մեկ պայմանագիր՝ դարձյալ առանց մրցույթի՝ դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով։
Կնքվել է 34 միլիոն 798 հազար դրամ արժեքով պայմանագիր։
Արդյունքում ստացվում է՝ Կառավարությունում աշխատող պաշտոնյային պատկանող ընկերության հետ մեկ ամսվա ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կնքել է 70 միլիոն դրամի պայմանագրեր՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Նշենք, որ հուլիսի 30-ին կնքված պայմանագրով Բագրատ Բադալյանի «Ճաննախագիծ Ինստիտուստ» ՍՊԸ-ն իրականացնելու է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական նշանակության ավտոճանապարհների շինարարարական աշխատանքների հեղինակային հսկողությունը։
Աղբյուրը՝ 168.am


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ