Որ պետություն չունեցաք, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանը
Ես տպավորություն ունեմ ու կարծում եմ, չեմ սխալվում, որ դիջեյ Էդոյի՝ արտաքին դիվանագիտական կոնստանտ IQ-ից մինչև Սարյանի կտավի ռազմերների ու սառնարանի «ճտիկի» մասին պլինդուսից անդին քաղաքական դիսկուրսով շատ շուտով մենք 44-օրյա պատերազմի ֆինալի անիրազեկության «դեժավյուն» ենք վերապրելու։
Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի՝ «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա։
Ի վերջո, ընտրության հենց հաջորդ օրը մարդը անկեղծորեն գրեց՝ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։
Իսկ ապշելուն իրական օրակարգի ու իրական վտանգների միտումնավոր կամ դիլետանտաբար անտեսումն է։
Եւ այսպես, կարծես թե առարկայանում է Տավուշի՝ արդեն բացառապես «անկլավ» որակվող բնակավայրերի Ալիևի քարտեզով վերաձևումը։
Որպեսզի մի թեթեւ պարզ լինի, թե ի՞նչ կստացվի, օրինակ, Ոսկեպարի հողերի հանձնումից հետո, ասեմ․ տալով այդ տարածքները՝ մենք կորցնելու ենք վերահսկողությունը հայ- վրացական մայրուղու նկատմամբ։
Ոմանք կասեն՝ հետո՞ ինչ։
Հա էլի, առանձնապես ոչինչ։
Պարզապես, այդ տարածքները տալով՝ մենք կկորցնենք Հայաստանի ինքնիշխանության մի օղակ, սուվերենության մի օղակ էլ կկորցնենք, երբ մի օր էլ պարզվի, որ այլեւս նաեւ
հայ-իրանական սահմանի վերահսկողության խնդիր ունենք՝ էս դեպքում էլ Սյունիքով։
Ու սառնարանի «ճտիկի» մակարդակի քաղաքական «դիսկուրսիստները» կհասկանան, որ մենք այլեւս չունենք որևէ ճանապարհ, որը թշնամու ուղիղ վերահսկողության եւ թիրախի տակ չէ։
Պարզապես, որ չունեցանք պետություն, որտե՞ղ եք դնելու ձեր սառնարանն ու շարունակելու սառնարանի «ճտիկի» կլասի էս «հոթ-լեվլ» քաղաքական դիսկուրսները։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները