Թեկուզ ամբողջ աշխարհը հաշտվի սրանց հետ, ես միակ անհաշտը կմնամ
Քաղաքական անպատկառությունը հասարակական մտածողությունը աղճատող, դեգրադացնող երևույթներից մեկն է։ Այս հայրենավաճառները մի բանում չեն ստում, այո, այս ամենը իրենց համար դավադրություն չէ, ոչ հազարավորներին զոհելը, ոչ Արցախը հանձնելը, ոչ էլ Հայաստանի ինքնիշխանության կորուստը: Սա պարզ մի ծրագիր էր, որի համար 2018-ին իրենց տերերը իրենց բերեցին իշխանության: Իրենք էլ իրենց ծրագիրն են իրականացնում:
Այ դավադրությունը, դավաճանությունը, անհայրենիքությունը մեր տեսանկյունից է: Մեր, որ արյուն ու կյանք տվեցինք, պայքարելով մեր հողի համար:
Այսքանից հետո դեռ համարձակվում են համերաշխությունից խոսել: Ոնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել։
Թեկուզ ամբողջ աշխարհը հաշտվի սրանց հետ, ես միակ անհաշտը կմնամ, չեմ ների ընկերներիս թափած արյան վրա աճուրդ կազմակերպած այս անծագում հայրենադավներին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը