Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում. Արմեն Գեւորգյան

Նոր գումարման Ազգային Ժողովի աշխատանքների երկրորդ օրը հակասական տպավորություններ է ձևավորել։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։

Առաջին. Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը պետական իշխանության միակ մարմինն է, որն ունի ժողովրդի անմիջական մանդատ։ Իշխանության մյուս բոլոր մարմինները խորհրդարանին ածանցյալ են։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնության մանդատների հիմնական աղբյուրը գտնվում է գործադիր իշխանությունում։ Վերջին երեք տարիներին տեղի է ունեցել պետական-քաղաքական սուր դեֆորմացիա՝ Ազգային Ժողովը աստիճանաբար վերածվել է կառավարության կցորդի։ Նախկինում նույնպես եղել է այս խնդիրը, բայց նման սրությամբ՝ երբեք։ Այստեղ մեծ նշանակություն ունի ԱԺ-ի չթաքցվող պատրաստակամությունը՝ դառնալ և լինել կցորդ։ Թվում է, թե սա արվում է կառավարությանն ավելի ազատություն ապահովելու համար, սակայն միջազգային փորձը վկայում է, որ լինում է լրիվ հակառակը՝ կառավարության գործունեության արդյունավետությունը կտրուկ ընկնում է։ Իսկ այսօրվա Հայաստանի պայմաններում և երբևէ արդյունավետությամբ աչքի չընկած կառավարիչների օրոք, սա կարող է երկրում վիճակը է´լ ավելի բարդացնել։ Անհրաժեշտ է շտկել այս իրավիճակը։

Երկրորդ․ Օգոստոսի 3-ի բանավեճը և ելույթների ոճը հիշեցրին 2017թ-ի հետընտրական իրավիճակը։ 2016թ. իրադարձություններից հետո (ապրիլյան պատերազմ և ոստիկանական գնդի գրավում) ապրիլյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները գործող իշխանություններին ներշնչեցին հույս, թե երկրում իշխանության հարցը լուծված է, և մոտ ապագայում կարելի է չմտածել դրա նոր և ողջամիտ ձևաչափերի մասին: Սակայն դրան շատ արագ հետևեցին 2018 թվականի իրադարձությունները։ Հիմա նույնպես լսում ես մեծամասնության պատգամավորներին, և տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը, նրանցից շատերը չեն հասկանում, որ իրենց օգտին տրված ձայներից շատերը ձայներ են ընդդեմ, բայց ոչ՝ հօգուտ: Այդ քվեների մեջ դրական կամ ռացիոնալ ոչինչ չկար: Մեծամասնությանը թվում է, թե իրենց ներել են նախապատերազմյան ձախողումները, հազարավորների մահը, հազարավորների հաշմանդամությունը, տասնյակ հազարավորների տնազրկումը, մեր բոլորի հայրենազրկումը։ Մեծամասնությունն ուզում է արդեն ապրել մի իրավիճամում, երբ կարելի է խոսել «անցած փուլի» մասին։ Բայց սա այնպիսի ծավալի պատմական ողբերգություն էր, որը երբեք չի թողնի, որ իշխանություններն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ, առաջին հերթին՝ իրենք իրենց հետ։ Հնարավոր չէ երկրի և ժողովրդի կյանքն արհեստականորեն բաժանել փուլերի։ Դա երբեք ու երբեք չի լինում կարգադրություններով, քաղխորհրդի նիստերով, ղեկավարների ցանկությամբ։ Դա բնական պրոցես է, որը ենթադրում է բաց և ցավոտ ներհասարակական խոսակցություն, բոլորին՝ հետևություններ անելու կամք և պատրաստակամություն, մոտեցումները վերանայելու հասունություն։ Սա վերաբերում է բոլորին, բայց շատ ավելի շատ՝ նրանց, որոնց ձեռքում կառավարման լծակներն են։ Իշխանությունը ներկայացնող որոշ պատգամավորների ելույթներն այդքան վտանգավոր չէին լինի, եթե չձևավորվեր ճնշող տպավորություն, որ դա քաղաքական որոշում էր։ Վտանգը հենց սրա մեջ է։

Երրորդ. նկատվում է հետևյալ միտումը. իշխանության ներկայացուցիչները փակվում են իրենց մեջ, սահմանազատում են իրենց արտաքին աշխարհից՝ ստեղծելով կենսագործունեության «անվտանգ միջավայր»։ Սա չափազանց խաբուսիկ է և սովորաբար բերում է լուրջ անոմալիաների։

Կառուցողականության և երկխոսության վերաբերյալ իշխանության կոչերը չափազանց արհեստական են, և դա հնարավոր չէ թաքցնել։ Դա արվում է մի տեսակ մեծահոգության երանգով։ Բայց հենց իրենք, նման կոչերի հեղինակները, շատ լավ հասկանում են, որ անկեղծ չեն, և դա արվում է հանրային շղարշի հանմար։

Նրանց ամեն նման կոչի տակ նկատվում է ցանկությունը՝ շեշտելու, թե ով է «տան տերը», ով է «իրավիճակի տերը», և ում ձեռքին է «պողպատյա» մանդատը։ Բայց իրականությունն այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանությունը ստացել է ընտրողների թվի ընդամենը 26.5 տոկոսի քվեն։

Իհարկե, կարմիր գծեր չի կարելի անցնել։ Բայց ո՞վ է որոշում, թե որտեղ են դրանք։ Երբ ԱԺ առաջին իսկ նիտում երկու պատգամավոր անազատության մեջ են, դա արդեն կարմիր գիծ է։ Եվ քանի դեռ դա այդպես է, ԱԺ-ն չի կարող լինել կառուցողական։

Չորրորդ. Այս օրերին լսվել են բազմաթիվ գնահատականներ և խորհուրդներ, թե ինչպես պետք է իրեն պահի ընդդիմությունը։ Սա ես համարում եմ նորմալ և օգտակար։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նոր ընդդիմությանն անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ աշխատանքի լավագույն ձևաչափերը գտնելու համար։

Կա նոր իրականություն. ԱԺ-ում հայտնվել են նոր քաղաքական միավորներ, նոր մարդիկ։ Հետևաբար՝ լինելու է նոր գործելաոճ, նոր մոտեցումներ, նոր քայլեր։ Բայց մեկ օրում գտնել օպտիմալը՝ հնարավոր չէ։

Հինգերորդ. Վերջապես մենք պետք է անենք հետևություններ և դասեր քաղենք մեր պետության վերջին 3-4 տարվա պատմությունից։ Քաղաքական գործիչները չեն տիրապետում և չեն կարողանում համարժեք գնահատել հանրային տրամադրություննեը։ Չկան օբյեկտիվ հնարավորություններ՝ բացահայտելու ու հասկանալու հասարակության լատենտ պրոցեսները և առաջարկելու համարժեք օրակարգ։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, վտանգավոր` թե´ ընդդիմության, թե´ իշխանության համար, և վերջնահաշվարկում՝ ողջ պետության համար։

Իշխող ուժի ղեկավարն ունի մի հետաքրքիր հատկություն. նա շատ լավ է ընկալում իր ընտրազանգվածի սպասումները և ակնկալիքները, կարողանում է մոբիլիզացնել իր էլեկտորատը։ Եվ խնդիրն այն չէ, որ էլեկտորատը ժամանակի ընթացքում, իհարկե, նվազում է։ Խնդիրն այն է, որ այդ էլեկտորատից դուրս գտնվող լայն հանրության լատենտ տրամադրությունները և ներսում ընթացքող պրոցեսները էապես տարբերվում են նրա «սեփական էլեկտորալ» տրամադրություններից։ Սա մի ծուղակ է, որում հայտնվելու է իշխանությունը, և որը կարող է բերել կոպիտ սխալների՝ պետության անվտանգության և տնտեսական քաղաքականության օրակարգում։

Տեղի է ունեցել ընտրազանգվածների տարանջատում՝ սոցիալական ապահովության հենքի վրա։ Կա տարանջատում՝ կրթական ցենզի հատկանիշով։ Սրանք փոքր Հայաստանի համար վտանգավոր միտումներ են, բայց՝ անխուսափելի, քանի դեռ երկրի ղեկավարը պարբերաբար իրեն դրսևորում է ընդդիմադիր գործչի կարգավիճակում։

Երկրում առկա է զգալի էլեկտորալ պոտենցիալ՝ 700-800 հազար, որն արդեն երկրորդ անգամ չի մասնակցում ընտրություններին։ Սա շատ մեծ թիվ է և շատ կարևոր գործոն՝ առաջիկա քաղաքական պրոցեսների և պետության հեռանկարի համար։

Ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ չեն գնում ընտրությունների։ Սա այլընտրանքի բացակայությա՞ն հետևանքն է, թե՞ անտարբերության։ Ո՞վ և ի՞նչ կարող է առաջարկել այս մարդկանց, որպեսզի նրանք ցուցաբերեն քաղաքական գիտակցություն և անեն իրենց ընտրությունը։

Ամփոփում

Նոր ԱԺ-ի նիստերը, կադրերը, որը տեսնում է մեր հասարակությունը հեռուստացույցով, իրականում մեր մեջ և մեր շուրջ կատարվող պատմական պրոցեսների մի չնչին տոկոսն են և իրականում չեն արտացոլում պրոցեսների խորությունը։

Իսկ արդյո՞ք քաղաքական ուժերը և առաջին հերթին՝ իշխանությունը պատկերացնում են այդ խորությունը։ Սա մի կասկած է, որ ցանկացած գիտակից մարդու հանգիստ չի թողնում։ Պատմական սխալների և պատմական անդառնալիության ռիսկերը ծանր ամպի նման մեր պետության վրա են։ Իսկ արդյո՞ք այս միջավայրը և այս մթնոլորտը մեզ թույլ են տալիս գտնել ճիշտ լուծումներ։