Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի՝ դեպի միջազգային, այդ թվում՝ ԵՄ շուկաներ արտահանման ուղղությունների զարգացման և այդ շուկաներում ներկայացվածության խթանման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:
«Այդ նպատակով հուլիսի 3–4-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ Kultuurikatel մշակութային կենտրոնում, կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ 50 հայկական արտադրողներ։
Միջոցառմանը կներկայացվի հայկական արտադրանքի լայն տեսականի՝ բարձրորակ սննդամթերք, գինիներ և այլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, օրգանական գյուղատնտեսական արտադրանք, տեքստիլ, կաշվե իրեր և ձեռագործ աշխատանքներ։
Ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ՝ Dvin էստոնահայ համայնքի հետ համատեղ և տեղում Էստոնիայի ԱԳՆ գործուն աջակցությամբ, բաց է գործարար համայնքի, համապատասխան ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական արտադրանքով և Հայաստանի արտահանման ներուժով հետաքրքրված բոլոր այցելուների համար։
Հրավիրու՛մ ենք մասնակցելու տոնավաճառին։
Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կշարունակեն տնտեսական ու գործարար կապերի բազմազանեցմանն ուղղված նախաձեռնություններին աջակցող քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն