ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը
Եվրամիությունը չորեքշաբթի կվերացնի Միացյալ Նահանգներից ներմուծվող արդյունաբերական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա լավ լուր է անդրատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն, ավելի շատ ընտրություն և ավելի լավ գներ՝ ԵՄ ընկերությունների և սպառողների համար»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Հունիսի 25-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ պաշտոնապես ընդունել է երկու կանոնակարգ, որոնք իրականացնում են մաքսատուրքերի պարտավորությունները՝ շարադրված 2025 թ. օգոստոսի 21-ին ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս կանոնակարգերը վերացնում են ԱՄՆ-ի արդյունաբերական ապրանքների համար մնացած մաքսատուրքերը, արտոնյալ հասանելիություն են սահմանում որոշ ամերիկյան ծովամթերքների և ոչ զգայուն գյուղատնտեսական ապրանքների համար՝ մաքսատուրքային քվոտաների և իջեցված սակագների միջոցով, երկարաձգում են ծովախեցգետնի ներմուծման մաքսատուրքերի կասեցումը, այդ թվում՝ վերամշակված ծովախեցգետնի։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն