Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Իսպանիայում հունիս ամսվա ընթացքում անոմալ շոգի հետևանքով մահացել է շուրջ 900 մարդ։ Ամսվա ընթացքում երկրում երկու անգամ թարմացվել են ջերմաստիճանի պատմական ռեկորդները։ Երկրի մեծ մասում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին գերազանցել է +35°C-ը, իսկ առանձին շրջաններում հասել մինչև +40°C։
Հունիսը դարձել է շոգի զոհերի թվով երկրորդ ամենամահաբեր ամիսը 2015 թվականից ի վեր, երբ Իսպանիայում սկսել են վարել նման վիճակագրություն։ Այդ ժամանակահատվածում հունիս ամսվա միջին ցուցանիշը կազմել է 328 մահ, իսկ ամենածանր տարին շարունակում է մնալ 2017-ը, երբ շոգի հետևանքով մահերի թիվը գերազանցել էր 1000-ը։
Նշվում է նաև, որ դեռևս մայիսի վերջին նույն շոգի ալիքի հետևանքով Իսպանիայում մահացել էր 101 մարդ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով