«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում
Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում, մինչդեռ Իսլամաբադից հայտնում են, որ իրենց զինված ուժերը Բելուջիստան հարավային նահանգում խոցել և ոչնչացրել են չորս պարզունակ անօդաչու սարք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մասնավորապես, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի սահմանային Բելուջիստան նահանգի Սարանան քաղաքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչպես նաև Խայբեր Փախտունխվա նահանգի այլ հատվածներում։ Պակիստանի զինված ուժերը հայտնել են, որ անօդաչուներն անմիջապես հայտնաբերվել և չեզոքացվել են։ Նահանգային իշխանությունները հաստատել են անօդաչուով հարձակումը՝ նշելով, որ մեկը նկատվել է Սարանանի մոտ գտնվող պետական դպրոցի հարևանությամբ։
Ըստ պաշտոնյաների՝ երկու մարդ վիրավորվել է։Ըստ Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալների՝ Աֆղանստանը չունի կործանիչ ինքնաթիռներ, սակայն ունի առնվազն վեց օդանավ և 23 ուղղաթիռ։ «Թալիբան»-ի ուժերը նաև ունեն անօդաչու սարքեր, որոնք կիրառվել են Պակիստանի հետ բախումներում։
Պակիստանը մեղադրում է Աֆղանստանին իր տարածքում հարձակումներ իրականացնող զինյալներին ապաստան տալու մեջ։ Աֆղանական կողմը հերքում է մեղադրանքները։ Առնվազն 28 խաղաղ բնակիչ զոհվել, ևս 49-ը վիրավորվել են երկուշաբթի օրը Պակիստանի կողմից Աֆղանստանի սահմանային շրջաններում իրականացված օդային հարվածների հետևանքով, որոնք Իսլամաբադը ներկայացրել է որպես իր տարածքում ահաբեկչական հարձակումների պատասխան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով