Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը պետք է համընթաց քայլի փոփոխվող պայմաններին՝ միաժամանակ պահպանելով իր ձեռքբերումները։ Ինչպես հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հուլիսի 1-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ կուսակցության հիմնադրման 105-ամյակի տոնակատարությունների շրջանակում։
«Չինաստանի զարգացումն այժմ գտնվում է մի փուլում, որտեղ միաժամանակ գոյություն ունեն ռազմավարական հնարավորություններ, ռիսկերն ու մարտահրավերներ», - շուրջ 40 րոպե տևողությամբ իր ելույթի ժամանակ ասել է Սին՝ ընդգծելով, որ կուսակցությունը պետք է ավելի լավ համակարգի իր աշխատանքը՝ ներքին և միջազգային խնդիրներին դիմակայելու համար։
1921 թվականին ընդամենը մի քանի տասնյակ հեղափոխականների կողմից հիմնադրված կուսակցությունն այսօր հայտարարում է, որ ունի ավելի քան 100 միլիոն անդամ՝ Չինաստանի բնակչության շուրջ 7,2 տոկոսը։
Պետական Xinhua լրատվական գործակալության խմբագրականում նշվում է, որ կուսակցության նպատակն է դառնալ աշխարհի «ամենահզոր քաղաքական կուսակցությունը»՝ ներկայիս «ամենամեծ քաղաքական կուսակցության» փոխարեն։
Սի Ծինփինը կոչ է արել կուսակցության անդամներին պայքարել այն երևույթների դեմ, որոնք վնասում են կուսակցության «մաքրությանը և առաջընթացին», ինչպես նաև «բոլոր վիրուսների դեմ, որոնք քայքայում են կուսակցության առողջ մարմինը»։
Չինաստանի վերջին տարիների ամենաազդեցիկ առաջնորդը համարվող Սի Ծինփինը 2012 թվականից ի վեր իրականացրել է լայնածավալ հակակոռուպցիոն արշավ՝ հետաքննելով բոլոր մակարդակների միլիոնավոր պաշտոնյաների, տարիների ընթացքում զտելով հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ բարձրաստիճան գեներալների։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով