Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Կարծիք

Հայկական «օլիմպիականի» ոդիսականը․ կամ ինչու է արտերկիր գնում ու դժկամությամբ հետ գալիս Հայաստանի նախագահը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ամենահաճախ արտերկրյա գործուղումների և շրջագայությունների մեկնող պաշտոնյաներից մեկն է։ COVID-19-ը որոշակիորեն սահմանափակել էր նրա արտասահմանյան ճամփորդությունների գրաֆիկը, որը հիմա սահուն կերպով վերականգնվում է։

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հուլիսի 22-ից 28-ը Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Ի դեպ, իր պաշտոնավարման ոչ տևական ժամանակահատվածում սա Արմեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է Ճապոնիա (նախորդ անգամ նա Տոկիո է այցելել 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 26-ը՝ Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը մասնակցելու նպատակով)։
Որպես կանոն, արարողակարգային իմաստով, նախագահների, վարչապետների, խորհրդարանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների պաշտոնական և աշխատանքային այցելությունները տևում են 1-2 օր, առանձին դեպքերում (այցի կարևորությունից և ծրագրային միջոցառումների խտությունից և այլ գործոններից ելնելով) կարող է տևել 3 օր։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում, ամեն ինչ այլ է։ Նախորդ անգամ նա Ճապոնիայում մնացել է 6 օր, իսկ վերջին այցի ընթացքում՝ 7 օր, ընդ որում վերադարձը ներկայացնելով իբրև «բարի կամքի դրսևորում» կամ իր կողմից մեծ «զոհողություն»՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հանգամանքով (Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում. հուլիսի 28-ին այս «բարի ավետիսն» ազդարարել է նախագահի աշխատակազմը)։
Հիմա հարց․ ինչու՞ էր գնացել Արմեն Սարգսյանը Ճապոնիա։
Պատասխանը մի գուցե պարզ է․ մասնակցելու 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ուսումնասիրելով այդ օլիմպիական խաղերում ներկայացված 33 մարզաձևերին՝ հնարավոր չէ գտնել մի քանի լարի վրա խաղալու մարզաձև, ուստի համոզված կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը Տոկիո էր մեկնել ոչ թե որպես ատլետ, այլ միայն պաշտոնական բացման հանդիսության մասնակից։ Ընդ որում` մի հանդիսություն, որին COVID-19-ով պայմանավորված հանդիսատեսներ գրեթե չեն մասնակցել, իսկ միջոցառումները կազմակերպվել են խիստ սահմանափակումների պայմաններում։
Ամառային օլիմպիական խաղերին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 206 երկրներից, բայց բացման արարողությանը Ճապոնիա էին մեկնել միայն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։
Հարկ է նկատել, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչը ոչ պետական բնույթի միջազգային հասարակական կազմակերպություն է՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որին Հայաստանից անդամակցում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ)։ Ստացվում է, որ Տոկիո չի մեկնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն գործուղվել է Արմեն Սարգսյանի գլխավորած պետական պատվիրակություն, որտեղ տեսանելի է նաև բացարձակապես զբոսաշրջիկի կարգավիճակում, օլիմպիական խաղերին որևէ ֆունկցիոնալ դերակատարում չունեցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Կարելի է մտածել, որ Արմեն Սարգսյանը անտեղի է գնացել Ճապոնիա և մսխել պետական բյուջեից այդ այցին հատկացված 16,9 մլն դրամի միջոցները, որով հնարավոր էր հսկայական քանակության մարզական գույք ձեռք բերել մի քանի տասնյակ մարզադպրոցների համար և զարգացնել օլիմպիական մարզաձևերը մեր հանրապետությունում։
Բայց իրականում Արմեն Սարգսյանի ձգձգվող այցի ամենատպավորիչ մասը մասնավոր ոլորտի ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումներն են։ Իհարկե, դրանցից դեռ ոչ մի դեպքում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահել իր կենսագրության մեջ մի շարք վերազգային ընկերությունների բիզնես խորհրդատու Արմեն Սարգսյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված իր հայտարարագրերում չարտացոլված, սակայն շատերի համար հայտնի նրա մասնավոր բիզնեսները, դա այլ հարց է։
Դատարկ տրիբունայում մի հատ եռագույն դրոշով նկարվելուց հետո, մեկնարկում է նրա այցի՝ իր համար կարևոր մասը․ հանդիպումներ YAMAHA ընկերության ներկայացուցիչների, Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ և այլն։ Կարծում եմ շատերին է հասկանալի, որ հասարակ մարդիկ, անգամ ոչ բարձր մակարդակի շատ պաշտոնյաներ, Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահի հետ հանդիպել չեն կարող, իսկ Հանրապետության նախագահի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը, որի արդյունքները կարող են օգտակար լինել ոչ թե պետությանը, այլ սեփական շահերին, լավագույն դեպքում մի փոքր չափով նաև «Իմ քայլը» հիմնադրամին։
Ի դեպ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև 2019 թվականի իր այցի ընթացքում, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ընկերության հետ իր գործերը սահուն են ընթանում։ Իսկ 2019 թվականի հանդիպումը Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ հանդիպումը շատ ավելի գործնական բնույթ կարող է կրել, քանզի այդ ընկերության արտադրատեսակների վաճառքով Հայաստանում, մի գուցե նաև այլ երկրներում, զբաղվում է Արմեն Սարգսյանի ընտանիքի կողմից ղեկավարվող ընկերությունը։
Հատկանշական է այն փաստը, որ Հանրապետության նախագահի կայքում չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի արտասահմանյան գործողումների իրավական և ֆինանսական հիմքերի մասին։ Մասնավորապես, նախագահի կայքի «Կարգադրություններ» բաժնում տեղադրված չեն գործուղումների մասին կարգադրությունները, որից պարզ կլիներ այցերի օրերը, պատվիրակությունների կազմերը, հատկացված ֆինանսական միջոցները և այլն։
ՈՒշագրավ է այն, որ Արմեն Սարգսյանի Ճապոնիա կատարած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում երկկողմ այցելությունների ցանկում, ինչը ևս վկայում է այդ այցերի առավելապես մասնավոր բնույթի մասին։
Եթե այս ամենին հավելենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության Հանրապետության նախագահը արտաքին քաղաքականության մշակման և իրագործման հարցում որևէ իրավասություններ չունի և պարտավոր է սահմանափակվել միայն վարչապետի առաջարկությամբ Մակունցներ դեսպան և նշանակելով և դիվանագիտական աստիճան աստիճան շնորհելով, ինչպես նաև այլ պետությունների դեսպաններից հավատարմագրեր ընդունելով, ապա նրա արտասահմանյան այցելությունները սեփական բիզնեսի և անձնական հետաքրքրություններից բացի կարող են ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն, միայն մի տարբերությամբ, որ իրականացում են մեր պետության միջոցների ու հեղինակության հաշվին։