Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուշացնում եկամտահարկի վերադարձը քաղաքացիներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. տեւական ժամանակ է, ինչ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձ չի կատարում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից:
Նրանց պատմելով՝ մարդիկ կան, որոնք 20 օր է՝ դիմում են գրել՝ եկամտահարկի փոխանցման պահանջով, բայց ավելի քան 2 ամիս է, ինչ եկամտահարկը չի փոխանցվում:
Իսկ երբ քաղաքացիները զանգահարում են ՊԵԿ եւ փորձում պարզաբանում ստանալ, չի հաջողվում, հեռախոսազանգերն անպատասխան են մնում: Մինչդեռ նախկինում այս գործընթացը՝ փաստաթղթերից մինչեւ եկամտահարկի փոխանցում, տեւել է մոտ 5 օր:
«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին փորձեց պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից. միայն ոչ լիարժեք պատասխան հաջողվեց ստանալ ՊԵԿ-ի «Թեժ գիծ» ծառայությունից, որտեղից կարճ փոխանցեցին, որ 19-րդ օրը կփոխանցվի: Թե ինչու է ՊԵԿ-ն այս հարցում թերացել, անհասկանալի է:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պետական այս կառույցը անգամ չի բարեհաճել քաղաքացիներին տեղեկացնել, որ եկամտահարկի փոխանցումն այս անգամ փոքր-ինչ ուշ է փոխանցվելու: Ինչպես երեւում է, ՊԵԿ-ը պաշտոնապես ղեկավար չունի, աշխատանքները անկազմակերպ են դարձել. հետաքրքիր է՝ Ռուստամ Բադասյանը ինչու էր հետ կանչվում արձակուրդից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ