Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Այդ էրեխեքն ապրել էին ուզում, չէին զգում, որ դա իրենց վերջին շունչն է, շոկի մեջ աչքերը փակում էին

Վիրահատարանի բուժքույր Արմինե Հարությունյանը կրծքագեղձի քաղցկեղի դեմ թիրախային վերջին բուժումը ստանալուց մոտ երեք շաբաթ անց լսել է պատերազմի լուրը։ Այդ օրը իր եւ եղբոր ընտանիքներով պետք է գնային հանգստանալու։ Առավոտյան երբ զանգել էր եղբորը՝ հետաքրքրվելով, թե ինչպես պետք է կազմակերպեն գնալը, եղբայրը շատ տխուր ձայնով պատասխանել է, թե ինչ հանգստանալ, պատերազմ է սկսվել։ Այս պատասխանից հետո Արմինեն շփոթվել է, գրում է hetq.am-ը:

Այդ ամբողջ օրն անցել է լարվածության եւ սթրեսի մեջ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, աշխատանքի է գնացել։ «Տոնոյան» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի մեծ մասն արդեն ռազմաճակատում էր։ Նախորդ օրն էին մեկնել։ Հիվանդանոցում մնացած բուժանձնակազմը զբաղվում էր ռազմաճակատ ուղարկվող նյութերի՝ գործիքների, դեղորայքի պատրաստմամբ։ Միաժամանակ հետեւում էին ռազմաճակատից եկող լուրերին։

Հոկտեմբերի 1-ին Արմինեն տանն էր, երբ անեսթեզիոլոգիայի ավագ բուժքույր Էթերիկը զանգել էր՝ ասելով, որ ճակատից Տարոն Արտաշեսիչը (բժշկական կենտրոնի հիմնադիր Տարոն Տոնոյանը - «Հետք») վիրահատարանի բուժքույր է ուզում։ Արմինեն համաձայնել է ու հեռախոսն անջատելուց հետո է միայն մտածել, որ ամուսինը կարող է եւ չթողնել, որ մեկնի։ Ասում է՝ մի պահ այդ մտքերն իրեն մոլորության մեջ էին գցել։

«Զանգեցի ամուսնուս, ասացի՝ գնում եմ Արցախ, ասաց՝ Արմին, ախր ո՞նց ես գնում, քո կարգավիճակում չի կարելի, դու ո՞նց ես գնում: Ասացի՝ պիտի գնամ ու եթե ես պայքարում եմ իմ կյանքի համար ու եթե էնտեղ ինչ-որ մեկին կարողանամ օգտակար լինել, երեւի Աստված կյանքս մի քիչ կերկարացնի»,- նշում է բուժքույրը:

Մեր զրույցն այս կետից հետզհետե ծանրանում է: Ռազմաճակատի բուժքրոջ պատմությունը կինոժապավենի պես հայտնվում է մեր առջեւ: Նա բոլոր նրբություններով է հիշում դրվագները: Երբեմն հայացքը մի կետի հառելով, հաճախ հոգոցներով ու աչքերը սրբելով՝ կարծես, նայում է այդ օրերից մինչեւ այսօր ձգվող ցավին:

Էթերիկի զանգից հետո Արմինեն արագ հավաքել է անհրաժեշտ իրերը, ապա գնացել դպրոց՝ 10-ամյա որդուն հրաժեշտ տալու: Որդին դասի էր, ուսուցչուհուն խնդրել է մեկ րոպե թույլ տալ տեսնվել նրա հետ: «Որդուս կանչեցի դուրս, ուզեցի պահել ինձ, չհուզվել, որ տղաս ինձ լացկան մամա չպատկերացնի, գրկեցի, ասեցի՝ բալես, դու ուժեղ ես մնում, քանի որ լավ գիտենք, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, դու գիտես, որ ես իմ մասնագիտությունն անչափ շատ եմ սիրում, պիտի գնամ։ Որդիս աչքերը լցրեց, մեծացրեց՝ մամ, ի՞նչ ես ասում։ Ես շատ ձիգ պահեցի ինձ, ասեցի՝ պիտի գնամ, բալես, մենք դեռ հանդիպելու ենք։ Էրեխես հուզվելով մտավ դասարան, ես ինձ հազիվ պահեցի, որ չհուզվեմ»,- վերհիշում է զրուցակիցս:

Նույն օրը երեկոյան հավաքվել էին հիվանդանոցի բակում ու լուսադեմին ճանապարհ ընկել դեպի Արցախ: Մեծ դժվարությամբ հասել էին Խնձորեսկի անցակետ, որտեղ երկու անգամ հետ էին ուղարկել նրանց՝ թույլ չտալով գնալ Ստեփանակերտ: Ասել էին, որ առողջապահության նախարարությունից թույլտվություն պետք է ունենան: Այդ ընթացքում եւ գրեթե ամբողջ ճանապարահին Հադրութի հիվանդանոցից գործընկերներն անընդհատ զանգել են՝ հետաքրքրվելով, թե որտեղ հասան, ինչ եղան: Արմինեն ասում է՝ այդ ժամանակ դեռ չէին պատկերացնում, թե ինչու են անհամբեր սպասում իրենց գնալուն: Հետո երբ տեղ էին հասել, հասկացել էին պատճառը:

Գորիսում գործընկերները կրկին զանգել էին՝ առաջարկելով միայն ամենաանհրաժեշտ մասնագետներին մեկնել Արցախ: Երկու մեքենաներից մեկը վերադարձել էր Երեւան, մեկը՝ ուղեւորվել Հադրութ:

Արցախի մեկնող մեքենաների լույսերն անջատված էին: Արմինեենց մեքենան լույսերով էր գնում՝ դեռ չհասկանալով իրավիճակը: Անցնողները անընդհատ գոռում էին, թե լույսերն անջատեք, անօդաչու սարք կա երկնքում: Արմինեենք տեղանքին ծանոթ չէին, եւ գիշերով ճանապարհը կարող էր նաեւ մոլորեցնել նրանց:

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ին արդեն Հադրութում էին: Հիվանդանոցում լիքը վիրավորներ էին: Նկուղային հարկում գտնվող վիրահատարանում որովայնի, թոքի վնասումով բարդ, ծանր վիրահատություն էր ընթանում: Վիրահատարանը սովորական վիրահատարանների պես չէր: Բուժանձնակազմն աշխատում էր արտակարգ ռեժիմով:

Արմինեն արագ պատրաստվել էր եւ մտել վիրահատարան: «Որ մտա ներս, բոլորին տեսա, ձեռքով խփեցի մեջքներին, ասեցի՝ վայ, ձեր ցավը տանեմ, էս ինչ եք անում: Ես չէի պատկերացնում, թե ուր եմ ընկել։ Ժամը 04։30 ավարտեցինք վիրահատությունը։ Ժամկետային զինծառայող էր,- ասում է զրուցակիցս, ապա շարունակում,- լույսը բացվեց, դեռ չէի տեսել էն, ինչ ընկերներս էին տեսել: Ասում էի՝ ժողովուրդ, ինչի՞ հայրենասիրական երգեր չեք երգում, կոտրված չլինեք։ Տեսա՝ բոլորը շատ տխուր են, ասեցին՝ սպասիր, Արմինե ջան, լույսը որ բացվի, ժամը 6-ի կողմերը քեզ կասենք՝ կերգե՞նք հայրենասիրական երգեր, թե՞ չէ։ 06։20 էր, լսեցինք, որ զիվորներ են իջեցնում մեքենաներով։ Մեծ քանակով էին»:

Արմինեն ասում է՝ դաժան պատմության ականատես եղավ, աչքերը լցվում են, հայացքը շրջում է: Այդ օրը վիրավորների շարքում հայր ու տղայի էին բերել: Պատերազմի օրերին հայրը Երեւանից Արցախ էր գնացել՝ որդուն փնտրելու, երբ գտել էր, 5 օր միասին պայքարել էին դիրքերում: ԱԹՍ-ի հարվածից հայրը թեթեւ վիրավորում էր ստացել գլխի շրջանում, բայց որդու վիրավորումը ծանր էր՝ նրան վերջին շնչում էին տարել հոսպիտալ: «Հայրը գոռում էր, թե բացեք վիրահատարանը, մենք պառկեցրեցինք այդ տղային վիրահատարանի սեղանին, ես արագ հագա խալաթն ու ձեռնոցները, եւ Տարոն Արտաշեսիչն ասեց՝ բալես, մի շտապիր, էս էրեխեն վերջին շնչում է, թողեք գոնե էդ վերջինը շունչը հանգիստ տա: Հայրը գոռում էր, ասում էր՝ բժիշկ ջան, ամեն ինչ կտամ, որդուս փրկիր, օգնիր։ Երբ Տարոն Արտաշեսիչը դուրս եկավ, ասեց՝ համբերություն ձեզ, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց։ Շատ դաժան էր»,- վերհիշում է բուժքույրը:

 Մենք լռում ենք ու անընդհատ մաքրում մեր աչքերը: Որեւէ բառ գտնելն ու ասելն, իսկապես, անհնար է: Հաջորդ օրը երեկոյան մի երիտասարդ կամավորական էին տարել հիվանդանոց, որի ձեռքերն ու ոտքերը ցրտահարվել էին: Հադրութում մնալու վերջին երկու օրերին ցրտահարավածների էին տանում հիվանդանոց: Արմինեն ասում է՝ զորքն անձրեւի տակ էր ընկել, ցրտահարվել էր:

Նա մոտեցել էր այդ տղային՝ հարցնելով, թե ինչու է լացում, գուցե վիրավորում ունի, որ արտաքինից չի երեւում, ինչով կարող են օգնել: «Ասում եմ՝ ի՞նչ ա պատահել՝ ապեր, ինչի՞ ես լացում։ Ասաց՝ հարազատ եղբորս կորցրեցի, եղբայրս մնաց թուրքերի մոտ, չկարողացա իմ հարազատ եղբոր դիակը հանել։ Ու հիմա տնից իմ ծնողներն են զանգում, եղբայրս էլ նոր ամուսնացել էր, ի՞նչ պատասխանեմ, ո՞նց ասեմ՝ գնացինք կռիվ, ախպորս թողեցի,- սա պատմելուց Արմինեն լռում է, հետո շարունակում,- շատ դաժան էր, ասում է՝ ի՞նչ անեմ, ինձ խորհուրդ տվեք, վերցնեմ հեռախոսն, ի՞նչ ասեմ ծնողիս»:

Հոկտեմբերի 5-ին Հադրութի հիվանդանոցի ուղղությամբ թիրախավորած հարվածում էին, սակայն որեւէ արկ չէր դիպել հիվանդանոցին: Այդ օրը որոշեցին տարհանել հիվանդանոցն ու տեղափոխվել Ազոխ, որի դպրոցն արագ վերածել էին հիվանդանոցի: Վաղ առավոտյան վիրավորների մեծ հոսք էր, կային վիրավորներ, որոնք, դժբախտաբար, ճանապարհին մահացել էին:

Ի տարբերություն Հադրութի՝ Ազոխում հրետակոծություն չի եղել, բայց վտանգը հեռու չէր: Մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան բուժանձնակազմը մնացել է Ազոխում: Արմինեն ասում է՝ ուրիշ սպասումներ ունեին եւ չէին կարող պատկերացնել, որ Ազոխից էլ կտարհանվեին: «Թշնամին այնքան էր մոտեցել մեզ, տղերքը մեզ չէին ասում։ Այդ օրն ամբողջ օրը տղաները շատ տխուր էին, երբ նույնիսկ մի հարց էիր ուզում տալ, բարկացած էին պատասխանում: Ասում էինք՝ էս ի՞նչ ա կատարվում մեր տղերքի հետ: Դու մի ասա՝ իրենք շատ բաներ գիտեին, որոնք մենք չգիտեինք: Իրենք չէին ուզում, որ վախենանք, մտածում էին՝ այնպես տարհանեին, որ մեր մազը չծռվի»,- նշում է զրուցակիցս:

-Քանի՞ վիրահատության մասնակցեցիք երկու տեղերում,- հարցնում եմ նրան:

-Այդ հաշվարկները շատ-շատ էի սիրում անել։ Մինչեւ հոկտեմբերի 12-ը՝ երկրորդ տարհանումը, 720 վիրահատություն էի հաշվել, բայց վերջին օրը շատ վիրահատություններ կատարեցինք, եւ խոսքը միայն մեծ վիրահատությունների մասին է, բարդ, ծանրագույն, կյանքի հետ անհամետեղելի վիրահատություններ։

-Հոկտեմբերի 12-ին Երեւան եկաք, եւ «Տոնոյան» բժշկական կենտրոնը վերապլոֆիլավորվեց՝ ընդունելով բացառապես վիրավոր զինծառայողներին: Ի՞նչ էիք զգում Երեւան հասնելուց հետո:

-Անկեղծ ասեմ՝ ես չէի հավատում, որ հետ եմ գալու։ Վերջին օրը հույսս կտրել էի, մտածում էի՝ կա՛մ վիրավոր կհասնեմ տուն, կա՛մ կարող է ընդհանրապես չգնամ տուն։ Պատկերացրեք՝ երբ հոկտեմբերի 5-ին տարհանվում էինք, մտածում էի՝ հետ ենք գնալու, նորից օգնություն ենք ցույց տալու:

Հիվանդանոցն Ազոխից տարհանելուց մոտ մեկ ժամ անց թշնամին օդային հարվածներ է հասցրել տեղանքին: Երեւան գալու ճանապարհին ռմբակոծում էին:

Այստեղ հասնելուց հետո Արմինեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որը շատ ծանր է տարել: Երբ հարցնում եմ, թե ինչ փոխեց պատերազմը, պատասխանում է, որ սկսեց ավելի շատ գնահատել իր ապրած յուրաքանչյուր րոպեն: Սա ասելուց հետո տխուր ժպիտ է հայտնվում դեմքին, շարունակում է, որ բնավորությամբ աշխույժ ու ակտիվ մարդ է, բայց պատերազմից հետո շատ է թուլացել:

«Դաժանություն, տկարություն եմ զգում հիմա այս ամենը պատմելիս, որ մենք կորցրեցինք մի մեծ հայրենիք, մեր եղբայրներին․․․ Մենք միայն կորցրեցինք, ոչ մի բան չհաշեցինք»,- ասում է նա: Մենք դարձյալ լռում ենք, ու կարծես, այդ լռությունը լցվում է Արմինեի՝ պատերազմի ականատեսի ողբերգական պատմություններով:

«Իրենց մարտական ոգին այնքան բարձր էր, չեք պատկերացնում, գալիս էր, ասում էր՝ մորքուր ջան, վիրակապի, պիտի գնամ պոստեր, տղերքն ինձ են սպասում, բայց ինքը պոստեր գնալու չէր, որովայնը ամբողջությամբ վնասված էր, չէր զգում՝ ինչ է կատարվել իր հետ»,- մի կետի նայելով՝ պատմում է բուժքույր Արմինեն:

Նրա այտին արցունքի մի կաթիլ է մնում, ինքը մտքերով հեռվում է՝ ներկայից կտրված, պատերազմի մրմռացնող ցավով: «Շատ դժվար էր, որ հիշում եմ աչքերը․․․ Երեխաներ կային, որոնց տեսա, թե ինչպես են հոգի տալիս։ Այդ էրեխեքը՝ 18-20 տարեկան, ապրել էին ուզում, չէին զգում, որ դա իրենց վերջին շունչն է, շոկի մեջ աչքերը փակում էին»,- ասում է պատերազմի դաժանությունը տեսած բուժքույրը:

Այգում կեսօրի արեւն արդեն սկսել է տաքացնել, ու դա այն ջերմությունը չէ, որ հաճելի է: Մենք արագ վեր ենք կենում, ստվերոտ տեղ գտնում, հետո նայում պատերազմի օրերի լուսանկարները: Արմինեն դրվագներով, դետալներով պատմում է: Ու թվում է՝ սա այն պատմությունն է, որ այլեւս չունի ավարտ...