Ո՞ր բանկերն են մեծացրել իրենց վարկային պորտֆելները եւ ամենաշատ վարկերը տրամադրել
2020 թվականին Առողջապահության միջազգային կազմակերպության համավարակ դասակարգած «COVID-19»-ը մեծ ազդեցություն թողեց համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանն էլ անմասն չմնաց այդ ճգնաժամից՝ գրանցելով 7,4 տոկոս անկում, որ աննախադեպ էր վերջին 10 տարիներին։
Հետաքրքիր է, որ 2020 թվականի ճգնաժամի պայմաններում Հայաստանի բանկային համակարգի տրամադրած վարկերի ծավալն ավելացել է 14,8 տոկոսով կամ 528 մլրդ դրամով։
2020 թվականի տարեվերջի դրությամբ ամենամեծ վարկային պորտֆել ունեցող բանկերի եռյակն էր՝ Ամերիաբանկ (696,4 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկ (635 մլրդ դրամ) և Արդշինբանկ (634,1 մլրդ դրամ)։
Միաժամանակ,Հայաստանում գործունեություն ծավալող 17 բանկերը, բացառությամբ Ինեկոբանկի, ավելացրել են իրենց վարկային պորտֆելը, ինչը պայմանավորված էրնաև համավարակի հետևանքների վերացման պետական ծրագրերով, ըստ որոնց՝ պետությունը սուբսիդավորում էր գյուղատնտեսական, բիզնես վարկերի տոկոսադրույքները՝ էլ ավելի մատչելի դարձնելով վարկային միջոցների ներգրավումը։
2020 թվականին իր վարկային պորտֆելի ավելացման գործում ամենակտիվն եղել է Արդշինբանկը, որն աճ է գրանցել 35,7 տոկոսով կամ 166,7 մլրդ դրամով։ Երկրորդը՝ Ամերիաբանկն է, որն ավելացրել է իր վարկային պորտֆելը 18,9 տոկոսով կամ 110,7 մլրդ դրամով։
Տոկոսային արտահայտությամբ կտրուկ աճ է գրանցել նաև Մելլաթ բանկը, մասնավորապես՝ տարեվերջին նրա վարկային պորտֆելն աճել է 54,6 տոկոսով։
Անշուշտ, ճգնաժամի պայմաններում բանկերի վարկավորման ծավալների աճն ու վարկային «արձակուրդներն» իրենց դրական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա՝ զսպելով տնտեսական էլ ավելի մեծ անկումը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ