Գնել Սանոսյանն ինձ հետ անձնական խնդիրներ ունի քաղաքական հայացքների պատճառով․ Հակոբ Ավետյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ինձ հետ անձնական խնդիրներ ունի քաղաքական տարակարծությունների պատճառով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով մարզպետի այսօր հնչեցրած հայտարարությանը, թե Հակոբ Ավետյանի անունը կապված է բազմաթիվ քրեական գործերի հետ։
«Գնել Սանոսյանն ինձ հետ ունի անձնական խնդիրներ քաղաքական հայացքների տարբերության պատճառով և դրա համար էլ նման հայտարարություններ է անում։ Ես ընտրությունների ժամանակ եղել եմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը, աջակցել եմ այդ ուժին՝ թեպետ իմ համայնքում հաղթել է իշխող ուժը։ Նա սուտ է խոսում։ Ինձ անցյալ տարի ձերբակալեցին առանց որևէ հիմքի, հիմա էլ նույնը բանը շարունակում են։ Թող հիմնավորի, թե որոնք են այդ բազմաթիվ քրեական գործերը։ Ինձ մեկ մեղադրանք է առաջադրված, որում վստահ եմ՝ դատավորն ինձ լիարժեք արդարացնելու է»,- նշեց նա։
Հարցին, թե քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ երբևէ զրույց ունեցել է Գնել Սանոսյանի հետ, Հակոբ Ավետյանը դրական պատասխանեց։
«Շատ կարճ զրույց ենք ունեցել։ Ես հարկ չեմ համարել այդ թեմայով իր հետ երկար խոսել։ Ես միշտ հավատարիմ եմ իմ դիրքորոշմանը»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Համայնքապետի խոսքով՝ ընտրություններից մի քանի օր անց Գեղարքունիքի մարզպետը պահանջել է իր հրաժարականը, սակայն մերժում է ստացել․ «Դրանից հետո չենք զրույցել»։
Անդրադառնալով Սանոսյանի հարցադրմանը, թե նորմա՞լ է արդյոք, որ սահմանային միջադեպերի ժամանակ Գեղամասարի համայնքապետը Երևանում էր, Ավետյանն արձագանքեց, որ բանկի հետ անհետաձգելի հարց ուներ։
«Մի քանի օր առաջ եկել էին ինձ մոտ և ասում, որ տունս և մեքենաս վաճառքի են հանում։ Ես գնացել էի այդ հարցերը կարգավորելու, որ սահմանի վրա ես անտուն չմնամ։ Գնացել էի կարճ ժամանակով, բայց ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ։ Հիմա արդեն Գեղամասարում եմ»,- ամփոփեց Հակոբ Ավետյանը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ