Ինչու՞ են թուրքերը մեր դեմ պատերազմ սկսում. համացանցը քննարկում է Քերոբյանի մեկնաբանությունը
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը մեկնաբանել էր ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր, երեխաներ!
Ակներև է, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, թշնամին չի դադարում ոտնձգությունները մեր սահմանների նկատմամբ՝ փորձելով օգտվել մեր մինչև պատերազմը ուժեղ չլինելուց և պատերազմի ընթացքում արնաքամ լինելուց։
Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է կրթվի, հզորանա, և հզորացնի իր հայրենիքը։ Անձնական շահը պետք է ստորադասվի հզոր Հայաստանի շահին, մեր միտքը և գործողություններն ամեն օր պետք է ուղղված լինեն մեր մեջքը շտկելուն, ռեսուրսները կոնսոլիդացնելուն ու ամրապնդելու մեր տնտեսությունը, սահմանները, բանակը, ինստիտուտները։
Պետք է կրթվել անդադար, աշխատել անդադար, շատ երեխաներ ունենալ։ Բիզնեսմենը պետք է վճարի բոլոր հարկերը, որպեզի բանակը կարողանա պաշտպանել այդ բիզնեսը, կառավարությունը, պաշտոնյաները պետք է օրնիբուն աշխատեն բազմապատկել մարդկանց հնարավորությունները՝ ստեղծագործելու ու հայրենիքի ուժեղացմանը ծառայելու գործում, մարդիկ էլ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց տիրույթում անեն առավելագույնը՝ Հայաստանը հզորացնելու համար։
Մենք պետք է նաև ընկերների հետ ամրապնդենք մեր կապերը, որպեսզի կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր հայրենիքի առջև։ Այս հարցում մենք ունենք և կարող ենք ունենալ բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր կողմերում՝ հարավում, հյուսիսում, արևմուտքում ու արևելքում։
Ես չեմ պատկերացնում իմ երջանկությունն առանց ուժեղ և անկախ Հայաստանի և կարծում եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը նույն զգացմունքներն ունի։
Ի՛ գործ», - գրել էր նախարարի պաշտոնակատարը:
Գրառման մեկնաբանություններում Արթուր Խաչատրյանը գրել էր. «Մինչև պատերազմը, առնվազն մինչև 18 թիվ, մենք ուժեղ էինք, այնքան ուժեղ, որ թուրքը ռիսկ չէր անում պատերազմ սկսել»։
Քերոբյանը էլ պատասխանել է, թե ինչու են թուրքերը մեր դեմ պատերազմ սկսում:
«Մինչև 18 թիվը թուրքերը տեսնում էին, որ մենք ինքնաբնաջնջվում ենք, ու կողքից զմայլվում էին, հիմա տեսնում են, որ արագ ուժեղանում ենք, ու դրա համար էլ պատերազմ են սկսում»,- գրել է Քերոբյանը:



















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ