Զինծառայող Սարգիս Գրիգորյանը կրակային դիրքում իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց.ՔԿ նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքի հանգամանքների շուրջ։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ