Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Կարծիք

Վեց ամսում պարտքն ավելացել է 901 մլն դոլարով

Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է։ Այն ընդհուպ մոտեցել է 9 մլրդ դոլարին։

Միայն այս տարվա առաջին կեսին պետական պարտքն ավելացել է շուրջ 901 մլն դոլարով։ Հունիսի վերջի դրությամբ այն կազմել է 8 մլրդ 869 մլն դոլար։

Վեց ամսվա ընթացքում պարտքն աճել է ավելի քան 11 տոկոսով։

Պարտքի աճն ավելի արագ է տեղի ունենում, քան տնտեսությանը։ Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 3,3 տոկոս տնտեսական անկում։ Երկրորդ եռամսյակի ցուցանիշը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ 5 ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը եղել է 4,3 տոկոս, ինչը շատ ավելի ցածր է, քան պարտքի աճը։

Տնտեսության նկատմամբ պարտքի արագ աճը հանգեցնում է պարտքի ցուցանիշների վատացման։ Այն, ինչին մենք բախվել ենք հատկապես վերջին 2 տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ 2020թ. տվյալներով՝ կառավարության պարտքը հասել է ՀՆԱ 63,5 տոկոսին։

Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գնալով վատանում է։ Պատճառը մի կողմից՝ պարտքի արագ աճն է, մյուս կողմից՝ տնտեսության զարգացումների ցածր մակարդակը։ Անցած տարի ունեցանք պարտքի գրեթե 9 տոկոսանոց աճ և համախառն ներքին արդյունքի 7,4 տոկոսանոց նվազում։

Առկա բոլոր կանխատեսումներով, այս տարի ևս ՀՆԱ աճի տեմպն ավելի ցածր կլինի, քան պարտքինը։

Միջազգային կազմակերպությունների ամենալավատեսական գնահատումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2021թ. կարող է աճել առավելագույնը 4-4,5 տոկոսով։ Այս պահին արդեն պարտքի աճը 2-3 անգամ ավելի բարձր է այդ գնահատականից։ Առաջիկայում այն կարող է փոխվել, սակայն կտրուկ բարելավում չի սպասվում։ Դա նշանակում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության բացասական միտումները կշարունակեն խորանալ։ Թե այն մինչև ո՞ւր կհասնի, կերևա տարեվերջին։

Անցած տարվա անկումից հետո Հայաստանի տնտեսությունը դեռևս չի վերականգնվել, չի սպասվում, որ տարեվերջին կհասնենք 2019թ. մակարդակին, բայց այդ ընթացքում հասցրել ենք բավական մեծ պարտքի բեռ վերցնել։

Անցած տարի պարտքը համալրվեց 647 մլն դոլարով, այս տարվա առաջին կեսին՝ 901 միլիոնով։

Մեկուկես տարվա ընթացքում մեր երկրի պետական պարտքը ավելացել է ևս 1 մլրդ 548 մլն դոլարով։ Աճը հասնում է 21 տոկոսի։

Սա պարտքի ագրեսիվ ավելացում է, որն էլ հանգեցրել է պարտքի ցուցանիշների կտրուկ վատացման։

Ակնկալվող եկամուտների չստացման պատճառով կառավարությունը գնացել է բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դրան զուգահեռ՝ կարող էր կրճատել նաև որոշ ծախսեր և այդքանով չավելացներ պարտքի բեռը, կամ գումարներն ուղղեր ոչ թե ընթացիկ, այլ տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Բայց այդպես չի արել ու մեծացրել է բյուջեի վրա պարտքերի վերադարձման ծանրաբեռնվածությունը։

Պետական պարտքի հիմնական մասը կառավարության բաժինն է։ Սա այն պարտքն է, որը փակվում է բյուջեի եկամուտների հաշվին։ Երբ պարտքի տեսքով ներգրավվող գումարներն ուղղվում են հավելյալ բյուջետային եկամուտների ստեղծմանը, մարումը հետագայում հեշտանում է։ Դրա փոխարեն մեր կառավարությունը գումարներն ուղղել է սպառման ֆինանսավորմանը, ինչը հետագայում դժվարացնելու է բյուջեի բեռը։

Վերջին 2 տարիներին կառավարության պարտքային պարտավորություններն ավելի արագ են աճել, քան ընդհանուր պարտքը։ Ընդհանուր պարտքն ավելացել է 1 մլրդ 548 մլն դոլարով, կառավարության պարտքը՝ 1 մլրդ 570 միլիոնով։

Պարտքի աճը մի փոքր զսպվել է Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման արդյունքում։ Թեև ԿԲ բաժինը պարտքի մեջ մեծ չէ։ Այն կազմում է ընդամենը 468 մլն դոլար։ Մնացածը կառավարության պարտավորություններն են, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին։

Այդ պարտավորությունները, պարտքերի ավելացմանը զուգահեռ, աճում են։

Միայն պարտքի սպասարկման նպատակով այս տարի հատկացված է 194 մլրդ դրամ։ Հաջորդ տարի դրա համար կպահանջվի 234 մլրդ դրամ։ 2023թ. պարտքի սպասարկումը կկազմի 241 միլիարդ, իսկ 2024թ.՝ 271 մլրդ դրամ։ Պարտքի սպասարկումը տանում է բյուջեի առնվազն 10-11 տոկոսը։ Ու երբ բյուջեի եկամուտները համարժեք չեն ավելանում՝ պարտքի սպասարկման կշիռն ավելի է մեծանում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր պարագայում։

Կառավարության պարտքի մեծ մասը արտաքին պարտավորություններն են, որոնք հասնում են 6 մլրդ 209 մլն դոլարի։ Արտաքին պարտավորությունների մեջ այս տարի կտրուկ ավելացել են ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պարտատոմսերի դիմաց ներգրավված պարտքերը։ 6,2 միլիարդից 1,6 միլիարդն այդ պարտքն է։

Ներքին պարտքը կառավարությունը հասցրել է գրեթե 2,2 մլրդ դոլարի։ Այս տարվա առաջին 6 ամսում այն ավելացել է շուրջ 235 մլն դոլարով։

Անկախ նրանից, թե պարտքը ով է կուտակել կամ ում վրա է գրված, դրա վճարման պարտավորությունը կրում ենք բոլորս։ Որքան պարտքը մեծ է, այնքան պետական միջոցներից ստիպված ենք ավելի շատ գումարներ ուղղել պարտքի սպասարկմանը։ Արդյունքում՝տուժում են այն ծրագրերը, այդ թվում՝ սոցիալական, որոնք պիտի իրականացվեն բյուջեի հաշվին։ Այսօր, երբ պարտքեր ենք ներգրավում ու ծախսում՝ ինչպես պատահի, վաղը դա դուրս է գալու հասարակության ջանից։ Սրա մասին պետք է նախապես մտածել։ Պարտք վերցնելը գուցե վատ բան չէ, բայց մի դեպքում՝ եթե այն ծախսվում է ոչ թե սպառման նպատակով, այլ հավելյալ եկամուտ ստանալու համար։ Մի բան, ինչը չես ասի մեր պարագայում։

Մեր պարտքը հասել է այնպիսի մակարդակի, որ պարտադրում է կանխարգելիչ քայլեր անել՝ այն նվազեցնելու ուղղությամբ։ Պարտադրանքը գալիս է ոչ միայն գործող օրենքից, այլև դրսից. միջազգային ֆինանսական կազմակերպությունները թելադրում են իրենց պահանջները։ Դրանք արտահայտվում են, մասնավորապես, հարկային օրենսդրության պայմանների խստացման, տնտեսության ու հասարակության վրա հարկային բեռի ավելացման ձևով։ Շատ շուտով դա կտեսնենք։ Արդեն հաջորդ տարվա սկզբից կլինեն առաջին արձագանքները։

Պարտքի այսօրվա բեռով մենք մտել ենք ռիսկային գոտի ու եթե ժամանակին չկարողանանք փոխել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, կարող ենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենալ։ Դա մեծապես կախված կլինի տնտեսական զարգացումների մակարդակից։ Այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է ունենալ բարձր տնտեսական աճ։ Այնպիսի տնտեսական աճը, որը կգերազանցի պարտքի աճին։ Այլապես՝ շարունակելու ենք խորանալ պարտքի վտանգավոր գոտում։

168.am